14:28 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Տեսանյութեր

Օդաչուներն ի՞նչ մեղք ունեն, որ տրանսատլանտյան չվերթերի ընկերություն չունենք. Եփրեմյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց / Լրացուցիչ ժամանակ (117)
339 0 0

«Հայկական ավիաուղիներ» ընկերության արհմիության վերջին նախագահը կարծում է, որ ավիացիայի ոլորտում նախ պետք է վերացնել անցյալից մնացած խոչընդոտներն ու բացառել կոռուպցիոն ռիսկերը: 

«Հայկական ավիաուղիներ» ընկերության արհմիության վերջին նախագահ, արհեստավարժ օդաչու Արտաշես Եփրեմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական ավիացիայի խնդիրներին և ոլորտում առկա իրավիճակին:

Անդրադառնալով այն խնդրին, թե մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար, Արտաշես Եփրեմյանը տարակուսանքով նշում է. «Օդաչուներն ի՞նչ մեղք ունեն, տրանսատլանտյան չվերթեր իրականացնող ընկերություն չունենք»:

Կառավարությունն ուսումնասիրում է Հայաստանի ավիափոխադրումների ոլորտը

Խոսելով ազգային ավիափոխադրող ընկերություն ունենալու մասին՝ ոլորտի մասնագետը շեշտում է չորս գործոն, որոնց առկայության դեպքում միայն տվյալ ընկերությունը կարող է ստանձնել նման առաքելություն:

«Նախ, այդ ընկերությունը պետք է գրանցվի մեր պետռեգիստրում, ունենա օդանավերի պարկ և համապատասխան թղթաբանություն, երկրորդ՝ բաժնետոմսերի 50+1 տոկոսը պետք է մնա ՀՀ-ում, երրորդ՝ պետությունը պետք է տիրապետի բաժնետոմսերի առնվազն 25 տոկոսին, չորրորդ՝ տվյալ ընկերության աշխատակիցների 85-90 տոկոսը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ»,- ասում է Արտաշես Եփրեմյանը:

«Հայկական ավիաուղիներ» ընկերության արհմիության վերջին նախագահի համոզմամբ՝ ավիացիայի ոլորտում գերծրագրեր և խորքային բարեփոխումներ իրականացնելու համար նախ պետք է վերացնել անցյալից մնացած խոչընդոտներն ու բացառել կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են վտանգել ավիացիայի ապագան: 

Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան

թեմա:
Sputnik զրույց / Լրացուցիչ ժամանակ (117)

Ըստ թեմայի

Ազգային ավիափոխադրողի հարցը. Մոսկվան ի՞նչ կարող է առաջարկել Երևանին
Հայաստանի երկնքում նոր ավիափոխադրող կհայտնվի՞
Հայ–ռուսական ավիափոխադրողի ստեղծման հարցն առայժմ օդում է կախված
Ռևազյան. «Շատ լավ կլինի, որ մենք ունենանք տեղական ավիափոխադրող»
թեգերը:
Արտաշես Եփրեմյան, Օդաչու, Հայաստան, Քաղավիացիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ