https://cdn1.img.armeniasputnik.am/i/logo-itemprop.png
Sputnik Արմենիա
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
Sputnik
https://cdn2.img.armeniasputnik.am/i/logo.png
https://armeniasputnik.am/video/20191102/20963582/tun-e-tox-lini-peterburgci-inzenery-hrashq-shogeqarsh-e-sarqel-tesanyut.html
Տուն է՝ թող լինի․ պետերբուրգցի ինժեները հրաշք շոգեքարշ է սարքել․ տեսանյութ
Շարքային ինժեներ Պավել Չիլինի` Պետերբուրգի մոտակայքում գտնվող ամառանոցում սեփական երկաթգիծն է հայտնվել։ Տարօրինակ հայտնագործությունն ուրախացնում է Լենինգրադի մարզի բնակիչներին, հատկապես՝ տեղացի երեխաներին և օգնում տան գործերում։
https://nfw.ria.ru/flv/file.aspx?nolog=1&ID=66622496&type=mp4
https://cdn2.img.armeniasputnik.am/i/thumbnail/background_16x9.jpg
https://cdn2.img.armeniasputnik.am/i/thumbnail/background_4x3.jpg
https://cdn2.img.armeniasputnik.am/i/thumbnail/background_1x1.jpg
PT1M19S
2019-11-02T15:59Z
Շարքային ինժեներ Պավել Չիլինի` Պետերբուրգի մոտակայքում գտնվող ամառանոցում սեփական երկաթգիծն է հայտնվել։ Տարօրինակ հայտնագործությունն ուրախացնում է Լենինգրադի մարզի բնակիչներին, հատկապես՝ տեղացի երեխաներին և օգնում տան գործերում։
Ինժեներ Պավել Չիլինն ապրում է Լենինգրադի մարզի Ուլյանովկա գյուղում։ Նա 2008 թվականին է Պետերբուրգից այստեղ տեղափոխվել։ Տաղանդավոր գյուտարարն իր հողատարածքում ինքնաշեն երկաթգիծ ու երկու տեղանոց շոգեքարշ է կառուցել։ Երազանքի իրականացման հարցում օգնել է ընկերը՝ շոգեքարշի պրոֆեսիոնալ մեքենավար Սերգեյ Տերեխովը։
Հայկական հետքը «սև մայրցամաքում», կամ որտեղից է Եթովպիայում «Սարգսի շոգեքարշը»
©
Sputnik / Алексей Ничукин
Ռելսերի շինարարությունը տասը տարի է տևել, շոգեքարշի կառուցումը՝ մոտ ութ։ Շոգեքարշը փոքր է, բայց լավ է աշխատում։ Դրա երկրարությունը 3 մետր է, բարձրությունը՝ 1,7 մետր։ Այն մեկ տոննա էլ չկա։ Ինժեները սարքել է այդ ամենը ձեռքի տակ եղած մասերից, ինչ-որ բան նվեր է ստացել, ինչ-որ բան փոխանակել է։
Արցախյան ազատամարտիկները հաղթել են նաև ինքնաշեն զենքերով
Այժմ հրաշք շոգեքարշն ուրախացնում է երեխաներին ու օգնում է ծանր բաներ տեղափոխել։ Թե ինչ տեսք ունի այն՝ դիտեք տեսանյութում։