03:57 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Տեսանյութեր

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին

Ստանալ կարճ հղումը
115320

Ժյուրիի 4 անդամներն էլ պտտվել են Իննա Սայադյանի ելույթի ժամանակ: Աղջիկն ընտրել է Կոնստանտին Մելադձեին: Նա վստահ է՝ Իննան հիասքանչ կկատարի նաև ժամանակակից երգերը:

Դուդուկի հուզիչ հնչյուններ, սև, համեստ զգեստով աղջկա կատարյալ մաքուր ձայն ու երգի առաջին բառերը՝ «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ»: Առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծում  բազմաթիվ հայեր են հանդես եկել, բայց հայ հանդիսատեսի համար յուրաքանչյուր ելույթն առաջին անգամվա նման է՝ հետևում են հուզմունքով, հայրենակցի համար հպարտության զգացումով:

Իննա Սայադյանը 18 տարեկան է, ծնունդով Վայքից է, հիմա ապրում է Մոսկվայում: Նրա հիասքանչ, զրնգուն ձայնը ստիպեց դեպի իրեն պտտվել ժյուրիի 4 անդամներին: Վալերի Սյուտկինը, մեկնաբանելով նրա ելույթն ասաց, որ դա «հողի ձայնն է»:

Կոստանտին Մելադձեն առաջինը պտտվեց և, ժպիտը դեմքին, նշեց.

«Երբ երգի առաջին հնչյունները լսվեցին, գործընկերներս միանգամից ինձ նայեցին՝ եթե դուդուկ, ապա դա իմ թեման է: Բայց ես դեպի Ձեզ կպտտվեի նաև այն դեպքում, եթե այլ երաժշտական գործիք էլ հնչեր: Ես վստահ եմ՝ Դուք ոչ միայն ժողովրդական երգերն եք այդքան լավ կատարում: Շատ լավ եմ պատկերացնում Ձեր երգացանկը»,-ասաց նա:

«Սրանից էլ լավ օրհնե՞րգ». հանդիսատեսը երգում է Ռոբերտ Ամիրխանյանի հետ. տեսանյութ

Իննան, հաղթահարելով հուզմունքը, որպես մարզիչ ընտրեց Կոնստանտին Մելադձեին և անցավ «Ձայնը» երաժշտական նախագծի արդեն 8 եթերաշրջանի հաջորդ փուլ:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ