01:09 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Տեսանյութեր

«Իմ ղեկավարած կառույցում նպատակային սաբոտաժ չկա». Էդուարդ Աղաջանյան

Ստանալ կարճ հղումը
21030
© Sputnik /

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է կադրերի բանկին ուղարկված դիմումների, դիմածներին աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող այլ հարցերի մասին:

Մեկ տարի առաջ ստեղծված, այսպես կոչված, կադրային բանկին դիմած հազարավոր քաղաքացիներից ընդամենը մի քանիսն են ընդունվել աշխատանքի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Կադրային բանկից որոշ նշանակումներ եղել են, մասնավորապես, վարչապետի օգնական է նշանակվել, ինչպես նաև սոցապ ծառայության նախկին պետը ևս կադրային բանկից էր: Ընդհանուր առմամբ, խնդիր կա կադրային բանկին ուղարկված ինքնակենսագրականների որակի հետ»,-նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ըստ Աղաջանյանի` դիմումների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են վարչապետի աշխատակազմում աշխատանքի անցնելու կամ, մասնավորապես, վարչապետի հետ ուղիղ աշխատանքի համար:

Պետական համակարգում բարձրակարգ ու պրոֆեսիոնալ կադրերի կարիք կա. Աղաջանյան

Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմում կադրերի նշանակման հարցում իր դերակատարությանը, ապա Աղաջանյանը չի ժխտում, որ իր կարծիքն ու դիրքորոշումը որոշակի ազդեցություն ունենում է քաղաքացիներին աշխատանքի ընդունելու կամ աշխատանքից ազատելու՝ վարչապետի որոշումների վրա:

Ճաղարյան. «Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է»

«Վստահեցնում եմ, որ դա միակ հանգամանքը չէ, ինչի հիման վրա վարչապետը նման որոշումներ է կայացնում: Իսկ ինչ վերաբերում է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի պաշտոնանկությանը, ապա՝ իմ և Այվազյանի անձնական հարաբերությունները բացարձակ կապ չունեն Հայկ Այվազյանին աշխատանքից ազատելու հետ, և դա զուտ գործնական հարաբերությունների դաշտում էր»,-մանրամասնեց  Աղաջանյանը:

Ըստ թեմայի

Մեղավոր պաշտոնյաները կպատժվեն. վարչապետը ՊՎԾ–ին հանձնարարել է ստուգումներ անցկացնել
Հայաստանում վաճառվող բվերի հարցով կզբաղվի տեսչական մարմինը
Փաշինյանի համար նոր ինքնաթիռ կգնե՞ն. պատասխանում է աշխատակազմի ղեկավարը
թեգերը:
Վարչապետ, ՀՀ կառավարություն, աշխատանքային ստաժ, աշխատանք, Էդուարդ Աղաջանյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ