09:53 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Տեսանյութեր

Աֆրիկյան էկո–բիզնես. խաղալիքներ ու արվեստի գործեր` օվկիանոսի ափ նետած աղբից. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
34 0 0

Աֆրիկան ​​միշտ էլ անկանխատեսելի է: Օրինակ` քենիական ընկերությունը`«Օվկիանոսի հոգին» հումքի վերամշակման համար ինքնատիպ տարբերակ է մտածել։ Այն արտադրում է մանկական ուրախ խաղալիքներ և ստեղծում արվեստի գործեր Հնդկական օվկիանոսի ափ նետած հողաթափերից և այլ թափոններից:

Բնապահպանների գնահատմամբ ՝ օվկիանոսները տարեկան մինչև յոթ միլիարդ տոննա թափոն են բերում ափեր, և դա իսկական աղետ է:

Ըստ «Օվկիանոսի հոգին» ընկերության (Ocean Sole) հիմնադիր Ջուլի Չարչի, որը նույնպես մասնագիտացել է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, էկո-բիզնես սկսելու գաղափարը ծնվել է, երբ նա տեսել է աղքատ քենիացի երեխաներին, որոնք խաղում էին ծովափին նետված թափոններով: Երեխաները դրանցից խաղալիքներ և նավակներ էին պատրաստում:

Այս ամենը շրջակա միջավայրի աղտոտվածությամբ և արվեստով զբաղվող մարդուն բիզնես–գաղափար է տվել։ Այժմ Ocean Sole ընկերությունը տարեկան օվկիանոսի թափոնից վերամշակում է 400,000 հողաթափ և աշխատանքով ապահովում է 50 տաղանդավոր նկարիչների և հարյուրավոր այլ մարդկանց: Ստացված հասույթով ընկերությունը օգնում է կարիքավորներին:

Տեսանյութում երևում է, թե ինչ ուրախ ու պայծառ խաղալիքներ և արվեստի գործեր են ստացվում վերամշակված հողաթափերից: Միևնույն ժամանակ Ocean Sole- ի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 150 հազար դոլար:

Ըստ թեմայի

Փոքրիկը լացով է բաժանվում հեռակառավարման վահանակից. զվարճալի տեսանյութ
Գեղեցկուհին յուրօրինակ լուսանկար էր ուզում, բայց հայտնվեց տհաճ իրավիճակում. տեսանյութ
Ճանապարհորդ կատուն տերերի հետ եղել է եվրոպական բոլոր երկրներում. տեսանյութ
թեգերը:
երեխա, խաղալիք, օվկիանոս, թափոն, Աֆրիկա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ