09:47 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Տեսանյութեր

«Սպանողը պրոֆեսիոնալ է եղել». մանրամասներ և տեսանյութ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանությունից

Ստանալ կարճ հղումը
11453 0 0
© Ruptly .

Sputnik Արմենիայի տնօրինության տակ են հայտնվել կադրեր մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության  վայրից։  Կադրերում երևում են հանցագործության հետքերը։ Հայտնի են դարձել նաև հանցագործության որոշ մանրամասներ։

Թաիլանդական  բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանում ծնված Աշոտ Բոլյանին նոյեմբերի 13–ին սպանել էին Մոսկվայի Նախիմովսկի պողոտայում գտնվող բնակելի տան մերձակայքում, իր Infiniti մակնիշի ավտոմեքենայի մոտ։ Մարմինը հայտնաբերել էր տեղի բնակիչներից մեկը։

Մոսկվայում սպանել են հայտնի մարզիկ Աշոտ Բոլյանին

ՌԴ ՔԿ տվյալներով, Բոլյանին հրազենային վնասվածք են հասցրել, նա տեղում մահացել է։ Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», քննչական մարմինը կարծում է, որ 40-ամյա Բոլյանին սպանած անձը խլացուցիչ է օգտագործել։ Տան բնակիչները կրակոցների ձայներ չեն լսել։

Փաստաբան Կարեն Ներսիսյանի խոսքով` սպանությունն ակնհայտ պատվեր էր։ Նա ուշադրություն է դարձրել մարդասպանի պրոֆեսիոնալ մոտեցմանը։

«Նա միայն մեկ` ճշգրիտ կրակոց է արձակել։ Նման քրեական գործերը միշտ դժվար է հետաքննելը»,–ասել է Ներսիսյանը։

Նա կարծում է , որ իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է կասկածյալներ փնտրեն նրանց թվում, ում ձեռնտու էր նախկին մարզիկին վերացնելը։ Փաստաբանը նաև սպանությունն անվանել է  1990-ականների վերադարձ։

Միևնույն ժամանակ, դեպքի վայրից տեսանյութ էր հրապարակել Mash տելեգրամ ալիքը։

Մոսկվայի գծով ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔԿ 105-րդ հոդվածի 1–ին մասի (սպանություն) և 222–րդ հոդվածի 1 մասի (զենքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։ Համալիր քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ են իրականացվում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննությունը շարունակվում է։

Ռուսաստանի քրեական հեղինակությունները հավաքների ժամանակ քննարկել են Մասիվցի Անդիկի սպանությունը

40-ամյա Բոլյանը հայտնի է որպես WPKA  վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության, IPMTF վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության և գավաթի, ինչպես նաև WPKA վարկածով քիգ բոքսինգի Ասիայի գավաթի հաղթող։ Նա նաև այլ միջազգային մրցաշարերի 17-ակի չեմպիոն է։ Բացի այդ, մարզիկը բացառիկ ռեկորդ է սահմանել հարվածներ հասցնելու արագությամբ. 1 վայրկյանում Բոլյանը 11 հարված է հասցրել, որոնցից 8-ը ձեռքերով, 3-ը` ոտքերով։

Հայտնի է` ինչու է Աշոտ Բոլյանը կազմակերպել Մասիվցի Անդիկի սպանությունը. «Ժողովուրդ»

Նա Ռուսաստան էր տեղափոխվել 2004 թվականին։ Վերջին շրջանում ղեկավարում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի սպորտի դեպարտամենտը, հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահն էր և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի սպորտի դեպարտամենտի ղեկավարը։

Ըստ թեմայի

«Մասիվցի Անդիկին» սպանողը Հայաստան է եկել Չեչնիայից
«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ երկու «խաղացող» կա. նոր մանրամասներ
«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը քաղցկեղ ունի. մանրամասներ
թեգերը:
Աշոտ Բոլյան, Սպանություն, Ռուսաստան, մարզիկ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ