03:45 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

Երևանի ստորգետնյա հիվանդանոցը, որտեղ հիվանդները սաղավարտ են կրում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
663 0 0
© Sputnik / Дмитрий Писаренко

Հազվագյուտ տեսարժան վայր, որը թաքնված է Երևանի աղի հանքում։  Այստեղ, հանքախորշերի հարևանությամբ, որտեղ աշխատում են հանքափորները և հորատանցողները, հիվանդասենյակներ կան։

Այդ հանքահորի մուտքը նշված է կարմիր խաչով, իսկ սաղավարտները բաժանում է բժիշկը։ 235 մետր ներքև իջնելը խլում է մեկուկես րոպե։ Այստեղ հանքափորներն իջնում են աղ արդյունահանելու, իսկ ասթմայով հիվանդները` առողջանալու համար։

Երևանյան «ժամանակի մեքենան». կոնյակն ու գինին` միջնադարյան մատուցմամբ

Զգացողություններն անսովոր են. աղը խրթխրթում է ոտքերի տակ։ Եվս մի քանի քայլ հանքախորշերի կողքով, և կտրուկ հակադրություն. ստորգետնյա հիվանդանոցի դարպասները բացվում են` ասես հեքիաթում։ Այստեղ հիվանդները սաղավարտներ են կրում, իսկ բժիշկները` հանքափորների լամպեր։

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ՆՏՎ–ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի շրջանակում հիշում է, թե ինչպիսի տեսք է ունեցել ստորգետնյա հիվանդանոցը քսան տարի առաջ։

Ժամանակի մոռացված մեքենան.Երևանի ժամացույցների գործարանը՝ ներսից. ֆոտոշարք

Հիվանդանոցը գտնվում է չմշակված հանքահորում։ Այստեղ մաքուր աղի քարանձավներ են, որտեղ բուժում են օդով։ Սպելեոթերապիայի սկզբունքը պարզ է. պետք է միայն շնչել։ Օրգանիզմի վրա ազդում են նատրիումի և քլորի իոնները։ Դրանք մոտ են ծովի աղին և ամրապնդում են իմունային համակարգը։ Բուժման ընթացքում հիվանդները մարզվում են, թենիս, խաղաթուղթ կամ լոտո խաղում, որտեղ քարերին փոխարինում են աղի բեկորները։

Sputnik Արմենիա կայքում ժամանակ առ ժամանակ կարելի է վերհիշել այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ–ին և պահպանվել Դմիտրի Պիսարենկոյի արխիվում։ Պիսարենկոն 1993–2001 թվականներին Երևանում НТВ-ի թղթակիցն է եղել և պահպանել է այդ ժամանակաշրջանի ամենավառ իրադարձությունների վերաբերյալ ռեպորտաժները։

Ըստ թեմայի

Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Ինչի համար են նախկին գործակալին դատապարտել Խորհրդային միությունում ու ԱՄՆ–ում. տեսանյութ
Ինչպես գերիները վերադարձան Հայաստան ու Ադրբեջան. ուշագրավ կադրեր անցյալից. տեսանյութ
Թուրքիայից Հայաստան ներխուժած ամերիկյան օդային լրտեսը. Արագածի փեշերին ընկածի հետքերով
Ինչու էր Նիկոլայ II–ը թոշակ նշանակել Արցախում գտնվող ծառի համար. տեսանյութ
թեգերը:
«Ժամանակի մեքենա», Աղի հանք, Երևան, տեսանյութ, հիվանդանոց, Դմիտրի Պիսարենկո

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ