11:04 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Տեսանյութեր

«Մենք կորցրել ենք 100 տարի». Սահակ Պողոսյանը` «Հուզանք ու զանգի» և բարձրացած աղմուկի մասին

Ստանալ կարճ հղումը
ԱրտԲոքս (114)
61 0 0
© Sputnik /

Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդաշարի եթերում արվեստագետ Սահակ Պողոսյանը վերլուծում է վերջին շրջանի մշակութային գործընթացները և նոր կառավարության մշակութային քաղաքականությունը։

 

Պողոսյանը անդրադառնում է «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, դրան հաջորդած հասարակական և քաղաքական լայն արձագանքին, պետական ֆինանսավորման ընթացակարգին և տրամաբանությանը:

«Լավ կլինի, որ կառավարությունը ունենա միջանկյալ մարմին, որպեսզի ֆինանսավորումը չիրականացվի ուղիղ կերպով, իսկ փոխարենը պետական ֆինանսավորումը ուղղվի բնապահպանական կամ այլ այժմեական միտումներին համապատասխան նախագծերին»,- նշեց նա»։

Արվեստագետի խոսքով` պատերազմը կործանիչ ազդեցություն է ունեցել հասարակական գիտակցության վրա, ինչի արդյունքը տեսնում ենք առայսօր:

Ի՞նչ նպատակ ունի «Սաղսարա» նախագիծը. պատմում է Անուշ Քոչարյանը

Նոյեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում ներկայացվել էր գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «Հուզանք ու զանգ» պիեսը։ Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել. ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։

«Երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ»․ Ռոբերտ Ամիրխանյան

«Հուզանք ու զանգ» ներկայացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019թ-ի բյուջեից 2,7 մլն դրամ է հատկացվել։

թեմա:
ԱրտԲոքս (114)

Ըստ թեմայի

ԱրտԲոքս. Ինչ և ինչու. Օրենք կինոյի մասին
«Ապագայի երաժշտությունը փնտրեք անցյալում». «ԱրտԲոքսի» հյուրն աշխարհահռչակ Դենիելսոնն է
ԱրտԲոքս. Կենտրոնի «Զանգակ»-ը՝ թատրոնի շենքում
ԱրտԲոքս. պարի կենարար ուժը
թեգերը:
մշակույթ, թատերական ներկայացում, բյուջե, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), «Հուզանք ու զանգ» ներկայացում, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ