18:18 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Տեսանյութեր

Ընտանեկան համերգ. տաղանդաշատ Հախնազարյանները հանդես կգան մեկ բեմում

Ստանալ կարճ հղումը
ԱրտԲոքս (114)
11720
© Sputnik /

Սուրեն Հախնազարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգին կհնչի նաև իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջովանի Սոլլիմայի «Tarantulae Cadenzas» ստեղծագործությունը, որն առաջին անգամ է հնչում Հայաստանում և գրվել է Նարեկ Հախնազարյանի պատվերով:

Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդաշարի եթերում աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Մոսկվայի Կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանը և ջութակահար, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը խոսեցին Սուրեն Հախնազարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված գալիք համերգի և սպասվող անակնկալների մասին։ Ի դեպ, հոբելյանական համերգը կկայանա այսօր` նոյեմբերի 22–ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Համերգին կմասնակցեն նաև դաշնակահար, պրոֆեսոր Գայանե Հախնազարյանը, դիրիժոր Տիգրան Հախնազարյանը, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Կարելի է ասել` համերգն ընտանեկան է։ Գաղտնիք չէ, որ Սուրեն Հախնազարյանը հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հայրն է, Տիգրանը՝ նրա եղբայրը։ Իսկ Գայանե Հախնազարյանն այս երաժշտական ընտանիքում ունի ամենակարևոր դերը`նա Նարեկի և Տիգրանի մայրն է։ Խաչատուրն Ալմազյանն էլ ընտանիքի հետ բարեկամական կապ ունի։

Բանախոսները նաև անդրադարձան մշակութային քաղաքականությանն ու դասական երաժշտության հանրայնացման խնդրին:

«Երբեք պետք չէ զղջալ երաժշտական կրթություն ստանալու համար, անգամ եթե մարդ դա այլևս երբեք չկիրառի, այն մեծ հետք է թողնում իր աշխարհընկալման վրա», - ասաց Նարեկ Հախնազարյանը:

Ի՞նչը ստիպեց Նարեկ Հախնազարյանին թավջութակահար դառնալ. տեսանյութ

Նոյեմբերի 22-ին կայանալիք համերգի առաջին բաժնում կհնչի կամերային ծրագիր՝ Հախնազարյանների կատարմամբ, իսկ երկրորդ բաժնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Նարեկ Հախնազարյանն ու ջութակահար Խաչատուր Ալմազյանը: Կհնչեն Սեն-Սանսի «Մուսան և պոետը» և իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջովանի Սոլլիմայի «Tarantulae Cadenzas» ստեղծագործությունները:

Ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերն ինձ թավջութակահար դարձրեց. Հախնազարյանի խոստովանությունը

Ի դեպ, Սոլլիմայի այս ստեղծագործությունը առաջին անգամ է հնչելու Հայաստանում, ավելին՝ այն գրվել է հենց Նարեկ Հախնազարյանի պատվերով:

 

թեմա:
ԱրտԲոքս (114)

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյան, Ռուբեն Վարդանյան, Նարեկ Հախնազարյան. որտե՞ղ է հանդիպել «հայկական եռյակը»
Հախնազարյան. «Հենրիխն ու ես ընկերներ ենք, անընդհատ շփվում ենք»
Փաշինյանը և երկու չեմպիոնները. վարչապետը լուսանկարվել է Հախնազարյանի և Ալեքսանյանի հետ
թեգերը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևան, Համերգ, երաժշտություն, երաժիշտ, Նարեկ Հախնազարյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ