19:50 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Տեսանյութեր

«ՀՀ-ում չկա կտրուկ փոփոխություններ արձանագրելու ռեսուրս». Արմեն Քթոյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (175)
46020
© Sputnik /

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին ու գնահատել տնտեսության տարբեր ոլորտներում առկա գործընթացները:

Տնտեսական հեղափոխությունը նախևառաջ որակական փոփոխություն կամ դրա որևէ նախադրյալ է ենթադրում: Տնտեսությունը բարդ համակարգ է, որտեղ կան ելակետային ցուցանիշներ, բաղադրիչներ, և այդ բարդ համակարգում դրական ազդակները կարող են արդյունք տալ մի քանի տարի անց միայն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը։

Նրա խոսքով` նույնիսկ որոշ երկրներում տնտեսական հրաշքը տեսանելի է եղել տասնյակ տարիներ անց: Այսինքն՝ ռեֆորմների մեկնարկի ու պտուղները քաղելու ժամանակային միջակայքը տատանվել է 15-20 տարվա միջակայքում:

Դեղ, թե կոնյակ` կեղծիքն անթույլատրելի է. Ռուսաստանում և Հայաստանում պայքար են սկսել

«Հայաստանը չի գտնվում այն վիճակում, երբ ունես ռեսուրս շատ արագ որակական, կտրուկ փոփոխություններ արձանագրելու համար: Հիմա իմպուլսը տալիս ես, ներդրում ես կատարում, իսկ արդյունքը շոշափելի ու տեսանելի է դառնում որոշ ժամանակ անց»,- նշեց տնտեսագետը:

Միջազգային տնտեսական հանրությունը դրական է գնահատում. Փաշինյանը` Fitch-ի հրապարակման մասին

Քթոյանի կարծիքով՝ մեր տնտեսությունը գործում է գլոբալ տնտեսական համակարգի մեջ, մրցունակ չէ, հետևաբար, մակրոտնտեսական առումով այստեղ չեն կարող արագ տեղաշարժեր լինել: Բյուջեն այդ տնտեսության արտացոլումն է, և ըստ տնտեսագետի`այն կարելի է համարել առողջացման բյուջե: Անհրաժեշտ է, որ հետզհետե արձանագրվեն կառուցվածքային փոփոխություններ՝ շարունակական դարձնելով ստվերի դեմ պայքարի և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

թեմա:
Sputnik զրույց (175)

Ըստ թեմայի

Հայաստանի տնտեսական վարկանիշն անընդհատ աճում է. Փաշինյան
«Եվ այսպես...». Փաշինյանը տնտեսության ոլորտում դրական փոփոխության նոր թվեր է հրապարակել
Քննարկվում է Հայաստանի ամենամեծ բիզնես կենտրոնը կառուցելու հարցը. Ալեն Սիմոնյան
Նվազագույնից նվազագույնն էլ կա. աշխարհն անցնում է աշխատավարձի հաշվարկի նոր մոդելի
թեգերը:
տնտեսություն, տնտեսագետ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ