02:08 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Տեսանյութեր

«Վարչապետը մտածում է` պետությունն ո՞վ է, որ իմ փոխարեն որոշում ընդունի». Արթուր Ղազինյան

Ստանալ կարճ հղումը
ՄԵՆՔ / Հակահարված (33)
523 0 0
© Sputnik / Asatur Yesayants

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը և ֆիզիկոս-հայագետ Համլետ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել են քաղաքացի և ազատ մարդ հասկացություններին՝ հաշվի առնելով գլոբալիզացիային առնչվող գործընթացները: 

Գլոբալիզացիայի համաձայն՝ աշխարհը մի տուն է, որտեղ բոլորն աշխարհի քաղաքացիներ են, և որտեղ գերապատվություն է տրվում մարդուն՝ որպես բացարձակ արժեքի: Պետական պատկանելիության հիմքի վրա այդ արժեքները կրելու և դրանց համար պայքարելու, յուրաքանչյուր րոպե պետությունը փոխելու տրամադրություն ունեցող տեսակի հետ գործ ունենք, որին ի վերջո հանում են պետության դեմ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս թեզը վկայակոչեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Բոլոր խնդիրները լուծվում են. Պուտինի օգնականը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին

«Այսինքն՝ մարդու կողմից պետության դեմ կռիվ է, որովհետև մարդն այսօր ապրում է Հայաստանում, վաղը կարող է ապրել մեկ այլ վայրում: Նրա համար պետություն, հայրենիք, ազգ ընկալումները բավականին սահմանափակ են, և նրանք ունեն կոսմոպոլիտ մտածողություն»,-ասում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը:

Ղազինյանի կարծիքով՝ այդ պարագայում գտնում են նյութը, բավական երկար աշխատում են նրա հետ, տրամադրվում են շատ լուրջ ֆինանսական միջոցներ այդ շերտի հետ աշխատելու համար: Նրանք աղմկոտ են, մոտիվացված են ու կարողանում են հասարակության մեջ մեծամասնության տպավորություն ստեղծել: 

Ղազինյանն անդրադառնում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Երբ մարդուն ասում են, որ դու երեք միլիոնի վարչապետ ես և ամեն ինչ դու ես որոշելու, նա ի վերջո դա սկսում է ընդունել և մտածում, որ այդ դեպքում պետությունն ո՞վ է, որ իր փոխարեն որոշում ընդունի կամ սահմանափակի իր գործողությունները: Արդյունքում պետությունը դառնում է խոչընդոտ վարչապետի ինքնաիրացման ճանապարհին, որին ասել են, որ երեք միլիոնի վարչապետ է, ուստի ամեն ինչ ինքնուրույն որոշելու տրենդն ինչ-որ պահի բախվում է պետության կողմից մշակված կանոնակարգման հետ, և մարդն ընդդեմ պետության բախումը դառնում է անխուսափելի»,- նշում է նա:

«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը

Համլետ Մարտիրոսյանն իր հերթին նշում է, որ տեխնիկական թռիչքը, գիտության զարգացումը, որը գրանցվել է մարդկության պատմության զարգացման ընթացքում, տեղի է ունեցել հոգևորի ու բարոյականության անկմանը զուգահեռ: Այսօրվա գիտությունը գնում է այն ճանապարհով, որ երբ մի հայտագործություն է արվում, առաջին հերթին մարդը մտածում է, թե ինչպես այն որպես զենք օգտագործի իր նմանին սպանելու համար: 

թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված (33)

Ըստ թեմայի

Ղազինյան. «Իմ երկրի նախագահը`առաջին, երկրորդ, թե գործող, չի կարող հանցագործ ներկայացվել»
«Տեխնոկրատների» ընդդիմությունը ՀՀ–ում․ ինչ է պատրաստվում անել «Մեկ Հայաստանը»
Փաշինյանի կուսակցությունը` ՀՀԿ-ի «կրկնօրինակ». ինչո՞վ են նմանվել նախորդներին
Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը` շոուի թեմա. ինչու են հայ արվեստագետները «բերանները ջուր առել»
Հայերի կոտորածն ու Տրոցկին. երբ անձնագրերը ցույց են տալիս տարանցման մեջ գտնվող կյանքը
թեգերը:
տեսանյութ, Արթուր Ղազինյան, գլոբալիզացիա, քաղաքականություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ