03:23 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
136 0 0
© Ruptly

Հուղարկավորությանը ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ՊՆ պատվիրակությունը, Ռուսաստանի ներքին հետախուզության ծառայության ղեկավարները։

Գոհար Վարդանյանին հողին հանձնեցին Տրոեկուրովյան գերեզմանատանը, որտեղ թաղված է նաև նրա ամուսինը` Գևորգ Վարդանյանը։

Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

Խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին: Նա 93 տարեկան էր:

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Հայաստանում, 30-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել էր Իրան:

«Նույնիսկ Պուտինին ոչինչ չասաց». պատմաբանը նոր փաստեր է «գաղտնազերծել» Վարդանյանների մասին

16 տարեկանում Գոհարը Թեհրանում միացել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբին: 1943թ-ին` Թեհրանի հայտնի կոնֆերանսի ժամանակ, Գևորգ Վարդանյանի խումբն ապահովել է անվտանգությունն ու խափանել Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հետախուզական ծառայության նախապատրաստած մահափորձը: Այս մասին պատմում է հայտնի «Թեհրան-43» գեղարվեստական ֆիլմը:

Հետախույզի ակնոց, Մորզեի սարք ու լուսանկար Չերչիլի թոռան հետ. լուսանկարներ ԱԱԾ թանգարանից

 

Ըստ թեմայի

Ինչպես հայ գործակալը Ստալինի համար հայթայթեց գաղտնի գրությունը կամ կրկին «Թեհրան 43»
Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը
Գոհար Վարդանյանն աչքի է ընկել հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով. ԱԱԾ
Գոհար Վարդանյանն իսկական հայրենասեր էր, պայծառ անձնավորություն. Փաշինյանը ցավակցել է
թեգերը:
տեսանյութ, Գոհար Վարդանյան, Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ