21:07 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Տեսանյութեր

Ինչ անել փաստաթղթերի պատճառով խնդրի առաջ չկանգնելու համար. մանրամասնում է ոլորտի ղեկավարը

Ստանալ կարճ հղումը
383 0 0
© Sputnik /

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է համակարգում իրականացված ու նախանշված նորամուծությունները, պատմել, թե ինչ միջոցներով են պայքարում կոռուպցիոն երևույթների դեմ։

ՀՀ քաղաքացիներն առաջիկայում կկարողանան նույնականացման քարտերով մեկնել արտերկիր։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը։

«Շուտով օրենքի նախագիծ է դրվելու շրջանառության մեջ։ Դրանով նախատեսվելու է, որ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը համարվելու է նաև ճամփորդական փաստաթուղթ»,– ասաց Բիչախչյանը։

Ի դեպ, նման երկկողմ պայմանագիր Հայաստանն արդեն ունի Ղազախստանի հետ։ Այսինքն` օրենքի ընդունումից հետո երկու երկրների քաղաքացիները միմյանց երկրներ կկարողանան այցելել ներքին օգտագործման փաստաթղթերով, տվյալ դեպքում` նույնականացման քարտերով։

Բիչախչյանը, սակայն, լավատես է ու կարծում է, որ հետագայում նույնաբովանդակ պայմանագրեր կստորագրվեն նաև այլ երկրների հետ։

Նույնականացման քարտերի օգտին է խոսում այն հանգամանքը, որ այն ավելի դիմացկուն է, քան անձնագիրը, համեմատաբար ավելի ուշ է մաշվում, պարունակում է նաև հանրային ծառայության համարանիշ, էլեկտրոնային ստորագրություն։

«Այսօր աշխարհն առաջ է գնում, զարգանում է էլեկտրոնային կառավարման համակարգը։ Այս առումով նույնականացման քարտն ավելի հարմար փաստաթուղթ է քաղաքացու համար, քան բիոմետրիկ անձնագիրը»,– ասաց մեր զրուցակիցը։

Զրույցի ընթացքում չի շրջանցվել նաև ՀՀ քաղաքացիների հաշվառման խնդիրը, որը Մնացական Բիչախչյանի բնորոշմամբ` «ամենացավոտ խնդիրներից մեկն է»։

Այդ հարցի շուրջ իրազեկումներն առայժմ չեն տալիս ցանկալի արդյունք։

«Անձինք իրենց բնակարանները տալիս են վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով և արգելում են վարձակալներին այդ հասցեով հաշվառվել»,– ասում է Բիչախչյանը` ևս մեկ անգամ իրազեկելով, որ հաշվառումը սեփականության իրավունքի հետ որևէ կապ չունի։

Նրա խոսքով` շփոթմունքը գալիս է դեռ խորհրդային տարիներից, երբ բնակարանները պետության սեփականությունն էին, իսկ անկախացումից հետո այդ հասցեներում հաշվառված բոլոր անձինք դարձան բնակարանի սեփականատերեր։

«Անցել է արդեն սեփականաշնորհման գործընթացը։ Եթե դուք արդեն սեփականատեր եք, հաշվառված անձը ոչ մի իրավունք չի կարող ունենալ ձեր սեփականության նկատմամբ։ Ուղղակի թողեք, որ բնակիչը հաշվառվի իր բնակության հասցեով։ Դա նաև խոչընդոտ է հանդիսանում քաղաքացու կողմից նպաստներ ստանալու, անձնագիրը փոխանակելու և ստանալու»,– ասաց Բիչախչյանը։

Անձնագրային և վիզաների վարչության պետի հետ Sputnik Արմենիայի զրույցում չի շրջանցվել նաև համակարգում կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի, անձնագրային բաժիններում հերթերի վերացման թեման, ինչպես նաև Ամանորին ՀՀ քաղաքացիների` արտերկիր մեկնելու ու դրա համար անձնագրերը նախօրոք նախապատրաստելու թեման։

Ըստ թեմայի

Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց վիզան խանգարում է
Փաշինյանն ու Մակրոնը խոսել են վիզայի ազատականացման մասին
Երկրներ, ուր ՀՀ քաղաքացիները կարող են այցելել առանց վիզայի
Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով
ՀՀ քաղաքացիները պաշտոնական փաստաթղթեր են կեղծել. ԱԱԾ հերթական բացահայտումը
թեգերը:
Հայաստան, փաստաթուղթ, անձնագիր, Մնացական Բիչախչյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ