00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կա՛մ բանկում պիտի աշխատենք, կա՛մ արտագաղթենք». գիտնականները ֆինանսավորում են պահանջում

Բաժանորդագրվել
«Թավշյա հեղափոխությունից» հետո չի գործում երիտասարդ գիտնականների աջակցման պետական ծրագիրը։ Ֆիզիկոս Հռիփսիմե Մկրտչյանը և ճարտարագետ Տիգրան Շահվերդյանը Sputnik Արմենիայի տաղավարում քննարկում են ծրագրի բացակայության առհասարակ գիտության թերֆինանսավորման հետևանքները։

Գիտությունը պետք է հենվի պետության, պետությունը` գիտության վրա։ Այս կարծիքին են ֆիզիկոս Հռիփսիմե Մկրտչյանը և ճարտարագետ Տիգրան Շահվերդյանը։ Նրանք Sputnik Արմենիայի տաղավարում քննարկում են գիտության թերֆինանսավորման խնդիրները` իրենց հետ մեկական բաժակ սուրճ բերելով։

«Ուզում ենք մեր պաշտոնյաներին ցույց տալ, որ գիտնականի գործը միայն սուրճ խմելը չէ։ Իհարկե, կան նաև այնպիսի գիտնականներ, որոնք, իրոք, միայն սուրճ ըմպելով են զբաղված, բայց նման մարդիկ կան նաև կառավարությունում և ամենուր», – նշում է Հռիփսիմե Մկրտչյանը` ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ Հայաստանում այսօր գիտնականները միայն սուրճ խմելով են զբաղված։

Երիտասարդների կարծիքով` նոր կառավարությունը պետք է հնից ավելի լավ գիտակցեր գիտության կարևորությունը ու պատշաճ ֆինանսավորում տրամադրեր, սակայն ավելացնելու փոխարեն ծրագրերը պակասեցնում են։

Հայաստանի գիտնականների համար սկսվում է փոքր հետազոտությունների նոր ծրագիր - Sputnik Արմենիա
Հայաստանի գիտնականների համար սկսվում է փոքր հետազոտությունների նոր ծրագիր. Դավթյան

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ընթացքում 2012-ին նախարարությանն առընթեր ստեղծվեց Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը, որը ամեն տարի 100 մլն դրամի դրամաշնորհներ էր տրամադրում երիտասարդ գիտնականներին։ Ծրագիրը բարվոք գործեց մինչև 2018-ը, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո դադարեց։

«Դրամաշնորհների փոխանցումը կատարվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Հետո հիմնադրամում չարաշահումներ գտան, այն լուծարվեց, ու ծրագիրը մնաց առանց հիմնադրամի։ Կառավարությունում 1.5 տարվա ընթացքում այդպես էլ չգտան հիմնադրամ, որն առանց ադմինիստրատիվ ծախսերի փոխանցումներ կաներ։ ՀԵՀ–ը 100 մլն դրամից ոչ մի լումա չէր վերցնում իր ծախսերի, ասենք` հաշվապահի աշխատավարձի համար», – պատմում է Մկրտչյանը։

Տիգրան Շահվերդյանի կարծիքով` բացի պատշաճ ֆինանսավորումից, պետությունը պետք է մտածի նաև արժանապատիվ կրթության մասին։ Նա իր դառը փորձով գիտի` որքան դժվար է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտի լավ մասնագետ գտնելը։

Вице-председатель по инновациям Мичиганского государственного университета, физик, специалист по анализу генома Стивен Хсу - Sputnik Արմենիա
Ոլորտի առաջընթացը. մասաչուսեթսցի գիտնականը պատմել է` ինչպես Հայաստանը կօգնի գենետիկներին

«Շատ եմ ուզում Հայաստանում թիմ ստեղծել, սակայն այժմ գործունեությունս ծավալում եմ Ռուսաստանում և ԱՄՆ–ում։ Հայաստանի մասնագետներին ներառելն ու նրանց գրեթե զրոյից կրթելը շատ ծախսատար կլինի։ Հայաստանն այսօր բարձրագույն տեխնոլոգիաների երկիր է հռչակվում, սակայն այդ տեխնոլոգիաները սահմանափակվում են մի քանի ընկերություններով միայն, համատարած կրթություն չկա», – մանրամասնում է Շահվերդյանը։

2020-ի բյուջեում նախատեսվում է 12.7 մլրդ դրամ տրամադրել գիտության ոլորտին։ 2016-ից գիտությանը տրամադրվող հատկացումները գրեթե չեն փոխվում` միշտ տատանվելով 12 մլրդի սահմանում։ Այնինչ, ըստ գիտնականների, այդ թիվը բացարձակ բավարար չէ գիտական ինստիտուտներ պահելու, գիտնականներին արժանապատիվ աշխատավարձ վճարելու, համապատասխան տեխնիկա ձեռք բերելու համար։

«Յուրաքանչյուր երիտասարդ գիտնականի առջև կա ընտրություն` կա՛մ գնալ աշխատելու, ասենք, բանկում, որտեղ նա հնգապատիկ շատ գումար կստանա, կա՛մ արտագաղթել։ Եթե պետության քաղաքականությունը գիտության հարցում չփոխվի, ցավոք, այդպես էլ լինելու է», – ամփոփում է Հռիփսիմե Մկրտչյանը։

Այս տարվա նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ անցան լսումներ` «Գիտության ֆինանսավորման խնդիրներ» թեմայով։ Հովհաննիսյանը խոստացավ, որ Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը շուտով կմտնի ուժի մեջ, և ֆինանսավորումը «տեղ կհասնի»։

Լրահոս
0