14:43 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Տեսանյութեր

ՀԱՊԿ-ին անդամագրվելու հարցն Ադրբեջանի համար քաղաքական սակարկության թեմա է. Բադալյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (140)
154 0 0
© Sputnik /

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բիշքեկում օրեր առաջ կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական համաժողովին, ինչպես նաև ռազմաքաղաքական այդ կառույցի ու Հայաստանի փոխհարաբերություններին:

ՀԱՊԿ աշխատանքների արդյունավետության բարձրացման համատեքստում արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախապես հայտարարված քայլերն այդպես էլ տեսանելի չեղան, ու Հայաստանի վարչապետի կողմից չներկայացվեց հստակ ճանապարհային քարտեզ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ 

«Կառույցի ներսում երկրները դեռ պետք է կողմնորոշվեն իրենց դաշնակիցներին առնչվող կարևոր հարցերում, որովհետև միջազգային ատյաններում հաճախ քվեարկությունների ժամանակ արտացոլվում է տրամագծորեն հակառակ պատկերը: Երկակի չափանիշների գործելակերպը բնորոշ է ոչ միայն ՀԱՊԿ անդամ որոշ երկրներին, այլև մյուս բոլոր ռազմաքաղաքական դաշինքներում ներգրավված երկրներին»,- նշում է Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ եթե չկա փոխհարաբերությունների զարգացման հայեցակարգը, որում պետք է գնահատված լինեն ՀՀ անվտանգության ցուցիչները` արդյունավետության մասին խոսելն ավելորդ է: Հայաստանը պետք է արտաքին քաղաքական ու անվտանգության խնդիրներին մոտենա համակարգաստեղծ սկզբունքով: 

ՀԱՊԿ–ի գովազդն եմ անում. Բիշքեկում Փաշինյանի պատասխանը զարմացրեց լրագրողին. տեսանյութ

Արմեն Բադալյանը խիստ կասկածամտորեն է վերաբերվում ՀԱՊԿ կազմում Ադրբեջանի ներգրավվելու հեռանկարին, որովհետև այդ հարցն Ադրբեջանի համար ավելի շուտ քաղաքական սակարկության պայմաններում ինչ-որ բան կորզելու թեմա է: Բացի այդ, կա նաև Թուրքիայի ազդեցությունը և «մեծ եղբոր» կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը: 

թեմա:
Sputnik զրույց (140)

Ըստ թեմայի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվեց Ստանիսլավ Զասի թեկնածությունը
Ադրբեջանի դիրքորոշումը վտանգավոր է նաև ՀԱՊԿ երկրների համար. Փաշինյանը խոսեց ԼՂ խնդրից
Ո՞վ է ուզում ՀԱՊԿ մտնել. Սեմերիկովը խոսել է հնարավոր գործընկերների ու դիտորդների մասին
Մեկ հովանու ներքո. ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը ՀԱՊԿ-ից հաջորդ տարի
թեգերը:
Արմեն Բադալյան, Հայաստան, Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ