07:32 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Տեսանյութեր

Ցուցարարներ, ոստիկաններ, ուժի կիրառում. ի՞նչ էր կատարվում Վազգեն Սարգսյան փողոցում

Ստանալ կարճ հղումը
12301
© Sputnik / Aram Nersesyan

Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը փակած ցուցարարներին ոստիկանությունը, ֆիզիկական ուժ կիրառելով, հեռացրեց։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների` նախարարության շենք մտնելու փորձը ոստիկանները կանխեցին, ինչը լարված իրավիճակ ստեղծեց. ոստիկանները երիտասարդներին ուժով հեռացրին նախարարության մուտքի մոտից։

Դրանից հետո ցուցարարները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ ՀՀ ոստիկանությունը կոչ արեց ազատել փողոցը և ժամանակ տվեց ցուցարարներին։ Ժամանակը լրանալուց հետո, ֆիզիկական ուժի կիրառմամբ, նստացույցը ցրվեց։ Որոշ երիտասարդներ բերվեցին ոստիկանություն։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները մեկնարկել են նոյեմբերի 7–ին։ Երիտասարդները դեմ են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Դժգոհության մեկ այլ թեմա է նաև մեծ աղմուկ բարձրացրած «Հուզանք ու զանգ» ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն 2 միլիոն 700 հազար դրամ է տրամադրել։

Լարված իրավիճակ Երևանում. ոստիկանները երիտասարդներին ուժով հեռացրին նախարարության մոտից

Ըստ թեմայի

Բողոքի ցույց Փարիզում. Արայիկ Հարությունյանը Լևոն Մկրտչյանին մեղադրել է կոռուպցիայի մեջ
Արայիկ Հարությունյանը պատրաստ է աղմկահարույց հարցը քննարկել շահագրգիռ կողմերի հետ
Աշոտյան. «Արայիկ Հարությունյանն այն ֆիգուրը չէ, որին կդարձնեի քաղաքական թիրախ»
թեգերը:
Արայիկ Հարությունյան, ՀՀ Ոստիկանություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), նստացույց, Բողոքի ակցիա, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ