11:27 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Տեսանյութեր

Որ ծառայություններից հնարավոր կլինի անվճար օգտվել պարտադիր առողջապահական փաթեթով

Ստանալ կարճ հղումը
98 0 0
© Sputnik /

Առողջապահության ֆինանսավորման փորձագետը կարծում է, որ պարտադիր առողջապահական փաթեթ ունենալու համար աշխատավարձից պահվող տոկոսի չափը կարող է նաև նվազել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Պարտադիր առողջապահական ապահովագրական փաթեթը կներառի թերապևտիկ, մանկաբույժի, ընտանեկան բժշկի ծառայությունները, լաբորատոր հետազոտությունները, օնկոլոգիական ծառայությունները, սրտի վիրահատությունները, քիմիոթերապիան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության ֆինանսավորման փորձագետ, առողջապահության ֆինանսավորման միջազգային խորհրդատու Սամվել Խարազյանը։

ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ծառայություններն անվճար դարձնելու նպատակով նախարարությունը հանդես է եկել առողջապահության պարտադիր հարկ կիրառելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Նախարարությունն առաջարկում է նոր հարկատեսակ կիրառել` բոլոր աշխատող քաղաքացիների ամսական աշխատավարձերից 6 տոկոսի չափով պահում կատարել։

Ի դեպ, նախագիծը քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել։ 

«Փաթեթից դուրս են մնացել շատ քիչ ծառայություններ, օրինակ, ստոմատոլոգիական ծառայությունները։ Պարտադիր առողջապահական  ապահովագրությունը չի ներառի նաև վճարովի հիվանդասենյակի, լրացուցիչ բուժքույր պահանջելու ծառայությունները»,–նշեց Խարազյանը։ 

ՀՀ քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ առողջության պարտադիր հարկ լինի. հարցում

Նա հայտնեց, որ ապահովագրական փաթեթը ձևավորվել է` հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիների մահացության, հիվանդացության և հաշմանդամության հիմնական պատճառները։ 

Խարազյանի խոսքով` առողջապահական պարտադիր ապահովագրություն ունենալու համար աշխատավարձերից պահվող տոկոսադրույքի չափը 6-ից կարող է նվազել։ Այն, ըստ նրա, կնվազի, եթե տնտեսական աճ ունենանք, բոլորը սկսեն հայտարարագրել իրենց եկամուտները, գործազրկությունը նվազի։ 

Հանրության ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը. Թորոսյան

Հիշեցնենք, որ ըստ նախագծի յուրաքանչյուր քաղաքացու համար տարեկան ապահովագրական միջինացված ծախսը հաշվարկվել է 77 274 դրամ: Սակայն յուրաքանչյուրի աշխատավարձից պահվելու է 6 տոկոսի չափով գումար։

Ըստ թեմայի

Հայաստանում բժիշկները կբուժվեն անվճար
Առողջապահության համընդհանուր ապահովագրումը կարող է գործել 2021 թվականից. Թորոսյան
Երբ կներդրվի առողջապահական ապահովագրությունը. Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Հայտնի է` երբ կբարձրանան շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը
թեգերը:
սոցփաթեթ, ՀՀ Առողջապահության նախարարություն, ապահովագրություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ