12:26 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Տեսանյութեր

Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
16510

Կենդանաբանական այգու կենդանիների վրա հարձակումներն ու Մասիսում ջայլամների հոշոտումը քննարկումների թեմա են դարձել։ Ոմանք խոսում են շներին ստերջացնելու մասին, մյուսներն էլ կարծում են, որ թափառող շներին պետք է մեկուսացնել։ Sputnik Արմենիան այդ թեմայով հարցում է անցկացրել։

Հարցումը ցույց տվեց, որ բոլորն անխտիր դեմ են շներին վնասելուն, մարդիկ առաջարկում են հատուկ տեղ հատկացնել կենդանիների համար։

«Հատուկ ծառայություններ պետք է լինեն, որ որդեգրեն շներին, ո՛չ կրակեն, ո՛չ էլ վերացնեն, որովհետև Աստծու ստեղծած կենդանի է»,– ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ ուրիշն էլ նշեց, որ շատ լավ է վերաբերվում թափառող շներին և նույնիսկ կերակրում է այն կերով, որն իր շանն է տալիս։ «

Եթե ցանկացած շուն վտանգ ներկայացրեց, ուրեմն մարդու մեղքն է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին թափառող շները հարձակվել ու հոշոտել էին այգու երեք կենգուրուներին։ Կենդանիների վրա հարձակում գործած շները, ըստ այգու ղեկավարության, տարածքում թափառող շներն են։

Նոյեմբերի 1-ին էլ հայտնի դարձավ, որ շների ոհմակը նաև 3 մուֆլոն է հոշոտել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Մասիսում թափառող շները 25 ջայլամ են հոշոտել։

Ըստ թեմայի

Կենդանաբանական այգու տարածքում շուն չի գտնվել. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն
Նալի և մեխի արանքում. Գյումրիում շների ստերջացում իրականացնող մրցույթին ոչ մի հայտ չի եղել
Կենդանաբանական այգում կրկին շուն են բռնել. ինչպե՞ս կանխել հնարավոր վտանգները
թեգերը:
տեսանյութ, Շուն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ