16:08 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Տեսանյութեր

Երբ փողոցը հատում են սխալ տեղով. ՀՀ քաղաքացիները` օրինախախտ հետիոտների մասին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
113 0 0

Հետիոտնային անցումները նախատեսված են ճանապարհն անվտանգ հատելու համար, մինչդեռ ոչ բոլորն են օգտվում դրանցից: Sputnik Արմենիան շրջել է Երևանի փողոցներով և հարցրել՝ ինչ են մտածում քաղաքացիներն օրինախախտ հետիոտների մասին ու ինչպես են վերաբերվում նրանց։

Երևանի փողոցներում քայլելիս հաճախ ենք ականատես լինում, որ որոշ մարդիկ ոչ հետիոտնային անցումներով են փողոցը հատում։  Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքացիների մեծ մասը հավաստիացրեց, որ հետևում է սահմանված կանոններին և անհրաժեշտության դեպքում ճանապարհը հատում վերգետնյա կամ ստորգետնյա հետիոտնային անցումներով։

Քաղաքացիները նաև դժգոհեցին օրինախախտներից` նշելով, որ որոշ մեծահասակներ երբեմն անտեսում են այն փաստը, որ իրենց հետ երեխա կա և փողոցն անցնում են անթույլատրելի հատվածով`վտանգելով և՛ իրենց, և՛ իրենց երեխայի կյանքը։

«Եթե տեսնում եմ, որ երեխաների հետ են, ես չեմ թողնում, որ փողոցն անցնեն։ Լինում են դեպքեր, երբ ես էլ եմ մի քիչ խախտում, բայց երեխաների հետ` երբեք»,– ասաց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին մարդիկ ավելի կարգապահ են դարձել, նրանցից շատերը հետևում են կարգուկանոնին։ Քաղաքացին ևս մեկ անգամ հորդորեց փողոցն անցնել նախատեսված անցումներով։

Ստեփանակերտում ոգեշնչվել են Երևանի փորձից ու 3D հետիոտնային գծանշում են արել. լուսանկար

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է աշխատի պահպանել անցումներից օգտվելու կանոնները»,–նշեց քաղաքացին։

Նշենք, որ գրեթե ամեն օր Հայաստանի տարբեր բնակավայրերում դժբախտ պատահարներ են արձանագրվում վրաերթերի պատճառով, և միշտ չէ, որ պատահարների հիմնական մեղավորը հենց վարորդն է լինում։

Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքի 131-րդ հոդվածը սահմանում է տուգանք ճանապարհային երթևեկության կանոնները խախտած քաղաքացիների համար։

Աչքալուսանք՝ Զեյթունի Ռուբինյանց փողոցում ապրողներին. կարգավորվող լուսացույց կունենան

Ի դեպ, տարիներ առաջ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելու դեպքում օրինախախտ հետիոտներին տուգանում էին 3000-5000 դրամի չափով, բայց դա էլ չնպաստեց, որ օրինախախտների թիվը նվազի:

Ըստ թեմայի

Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա ու 4 երեխայի
Երևանյան դպրոցներից մեկի մոտ մահացու վրաերթի են ենթարկել հետիոտնին
Երևանի փողոցներից մեկում հետիոտների համար անցում կլինի. մինչ այդ վարորդները դժգոհում են
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում. բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը
թեգերը:
փողոց, գետնանցում, հետիոտն, տեսանյութ, երեխա, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ