07:47 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Տեսանյութեր

Պուտինը մեկնաբանել է WADA–ի` Ռուսաստանի վերաբերյալ որոշումը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
73 0 0
© Sputnik /

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուս մարզիկներին 4 տարով օլիմպիական խաղերին մասնակցելուց զրկելու` WADA–ի որոշումը հակասում է օլիմպիական խարտիային, և Ռուսաստանը հիմքեր ունի դիմելու CAS, դատարան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքականացված է անվանել Ռուսաստանի վերաբերյալ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) որոշումը։ Այս մասին հաղորդում է Ռ–Սպորտը։

«Պատիժը չի կարող կոլեկտիվ բնույթ կրել և տարածվել մարդկանց վրա, որոնք ոչ մի կապ չունեն այդ պատժի հետ։ Եվ բոլորը հասկանում են դա։ Կարծում եմ` WADA–ի մասնագետները նույնպես։ Բայց եթե նրանցից ինչ–որ մեկը նման որոշում է ընդունել կոլեկտիվ պատիժների մասին, ինձ թվում է` հիմքեր կան ենթադրելու, որ նման որոշումների հիմքում ընկած է ոչ թե համաշխարհային սպորտի մաքրության մասին մտահոգությունը, այլ քաղաքական բնույթի դատողությունները, որոնք ոչ մի կապ չունեն սպորտի և օլիմպիական շարժման հետ»,–ասել է նա Փարիզում «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում։

Պուտինը հայտարարել է, որ նախևառաջ պետք է վերլուծել այդ որոշումը։

Ռուսական սպորտի մղձավանջը. ի՞նչ սպառնալիքներ է պարունակում WADA–ի զեկույցը

«Հիմա` դոպինգի և WADA–ի որոշման առիթով. Ռուսաստանը կբողոքարկի՞ այն։ Առաջին հերթին պետք է վերլուծել այդ որոշումը։ Այն, ինչ ընկած է մակերեսին, և այն, ինչ ես եմ տեսնում, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հանդեպ պահանջներ չկան, իսկ եթե չկան պահանջներ, նշանակում է, որ Ռուսաստանը պետք է ելույթ ունենա իր դրոշի ներքո. այդպիսին է օլիմպիական խարտիան։ Դա խոսում է այն մասին, որ ամեն դեպքում WADA–ի որոշումը հակասում է օլիմպիական խարտիային։ Եվ մենք հիմքեր ունենք դիմելու CAS, դատարան։ Կան նաև այլ ենթադրություններ. պետք է դա վերլուծեն մասնագետները, իրավաբանները և գործի իմացությամբ զրուցեն մեր գործընկերների հետ։ Իմ կարծիքով` դա գլխավորն է, և կարծում եմ, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Ցանկացած պատիժ, այդպես եկել է դեռ հռոմեական իրավունքի ժամանակներից, պետք է անհատական լինի և բխի նրանից` ինչ է արել այս կամ այն անձը»,–ասել է Պուտինը։

Ռուսաստանը ճիշտ էր, կամ ինչո՞ւ է WADA–ն փորձում սպանել ռուսական սպորտը

Հիշեցնենք`երեկ` դեկտեմբերի 9–ին, WADA–ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) գործադիր կոմիտեն որոշում է կայացրել 4 տարով զրկել ռուս մարզիկներին օլիմպիական խաղերին մասնակցելուց: WADA- ն որոշել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ հաջորդ խաղերին, ինչպես նաև աշխարհի տարբեր առաջնություններում` տարբեր մարզաձևերից Ռուսաստանից կմասնակցեն միայն «մաքուր» մարզիկները, որոնք կմրցեն չեզոք կարգավիճակում՝ առանց դրոշի և ազգային օրհներգի:

Ըստ թեմայի

Ռոդչենկովը դոպինգ թեստերով հասավ Հայաստան. ինչու են շահարկվում հայ մարզիկների անունները
Ծանրորդուհիներին զրկեցին նվաճած մեդալներից. դոպինգի համար պատիժ` առանց վաղեմության ժամկետի
«Արդեն չեն կարողանում կանգ առնել». փորձագետը` ԱՄՆ–ի հրահրած «վիզային պատերազմի» մասին
ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին
թեգերը:
տեսանյութ, դոպինգ, մարզիկ, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, օլիմպիադա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ