00:53 24 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.73
  • GBP628.43
  • EUR530.62
  • RUB7.73
Տեսանյութեր

Պուտինը պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ջերմացման մասին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
111 0 0

Փարիզում կայացած «նորմանդական քառյակի» հանդիպումը կարծես գործը մեռյալ կետից շարժել է։ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները պայմանավորվել են իրականացնել Մինսկի համաձայնագրերը։

Առաջիկայում Ուկրաինայի  հարավարևելյան երեք փորձնական շրջաններում կսկսվի ուժերի և տեխնիկայի անջատումը։ Հետագայում ավելի մեծ առաջընթաց կգրանցվի։ «Նորմանդական ձևաչափում» բանակցությունները տևեցին շուրջ 5.5 ժամ։ 1.5-ը հատկացրել էին Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպմանը։ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներն առաջին անգամ էին հանդիպում Ֆրանսիայում։  Պուտինը խոսել է հարաբերությունների ջերմացման մասին։ Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։

«Նորմանդական ձևաչափում» բանակցությունները տևեցին շուրջ 5.5 ժամ։ Ընդհանուր հանդիպումը ստիպված էին ընդհատել Պուտին-Զելենսկի երկկողմ հանդիպման համար։ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներն առաջին անգամ էին հանդիպում Ֆրանսիայում։ Մինչ այդ նրանք միայն հեռախոսազրույցներ էին ունեցել։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

«Ինչ վերաբերում է նրան` արդյոք որոշակի ջերմացում կա, թե ոչ, կարծում եմ` այո։ Դե իհարկե։ Նախ` արդեն տեղի է ունեցել գերիների փոխանակումը, չէ՞ որ դա կայացել է։ Մենք կարողացել ենք հասնել նրան, որ երեք կետերում հետ քաշեն ուժերը։ Մենք այսօր հանդիպել ենք «նորմանդական ձևաչափում», քննարկել հարցերի շատ կարևոր շրջանակ և բազմաթիվ հարցերում առաջընթաց արձանագրել։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է զարգանում»,– ասաց Պուտինը։

Պուտինը մեկնաբանել է WADA–ի` Ռուսաստանի վերաբերյալ որոշումը. տեսանյութ

«Նորմանդական քառյակը»` Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների խումբը, ձևավորվել է 2014 թվականի ամռանը, երբ չորս երկրների առաջնորդներն առաջին անգամ քննարկեցին Ուկրաինայի հարավ–արևելքում իրավիճակի լարվածության թուլացման ուղիները։

2015 թվականին նրանք ստորագրեցին Մինսկի համաձայնագրերը, որոնք հրադադար էին ենթադրում, սակայն մարտական գործողությունները չավարտվեցին։ Այս անգամ «նորմանդական ձևաչափի» առաջնորդները երեք կետից բաղկացած կոմյունիկե ընդունեցին` հաստատելով Մինսկի համաձայնագրերի կատարումը։

Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել

Ըստ թեմայի

Սկրիպալների գործը 2.0. ինչի կհանգեցնի ՌԴ–ի և Գերմանիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալը
Մի հատ էլ կրկնեմ, լա՞վ. զավեշտալի դեպք`Պուտինի և ուսանողների հանդիպման ժամանակ. տեսանյութ
«Իրականում». Ե՛վ Սիրիայի, և՛ Իրանի պարագայում Մոսկվայի հետ արդեն ստիպված են հաշվի նստել
թեգերը:
տեսանյութ, Ուկրաինա, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ