03:55 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Տեսանյութեր

Լա՞վ է, թե՞ վատ. Գյումրու մաքսատան աշխատանքի մասին հակասական կարծիքներ են հնչում

Ստանալ կարճ հղումը
214 0 0

Ոմանք շնորհակալություն են հայտնում, ոմանք` զայրանում... Գյումրու ավտոմաքսատան շուրջ վեճերը չեն դադարում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ցույց է տալիս, թե ինչպիսի իրավիճակ է տիրում նոր մաքսատանը։

Հաճախակի գողություններ, ավտոմեքենաները բեռնաթափելու համար տեղերի պակաս, դանդաղ սպասարկում. ահա ավտոներկրողների և ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվողների հիմնական բողոքները Գյումրու նոր մաքսատան աշխատանքից։

Լավ լուր ներկրողների համար. հունվարին հնարավոր կլինի մեքենա ներկրել գործող դրույքաչափով

Սակայն վերջին շրջանում մաքսատան տարածքում ուժեղացվել է հսկողությունը, տեղադրվել են տեսախցիկներ, ինչը նվազեցնում է գողության դեպքերի ռիսկը։ Հյուսիսային մաքսատան վարչության պետի տեղակալ Նարեկ Գևորգյանը հավաստիացնում է, որ մաքսատան տարածքը ոչ միայն ոչնչով չի զիջում, այլ նույնիսկ ավելի լավն է, քան Նորագավիթինը։ Ինչ վերաբերում է սպասարկմանը` կարծիքները հակասական են. մի մասը գոհ է, մյուս մասը`դժգոհ։ Ասում են` հերթերը դանդաղ են առաջ շարժվում։

Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ

Պետք է նշել, որ այս տարի ահռելի քանակությամբ մեքենաներ են ներկրվել Հայաստան` կապված մաքսազերծման կանոնների փոփոխությունների հետ։ Պաշտոնական տվյալներով` այս տարվա հունվարից հոկտեմբեր ամիսներին Հայաստան է ներկրվել մոտ 170 հազար օգտագործված ավտոմեքենա։

Հիմնականում դրանով են բացատրվում հսկայական հերթերը և ավտոմեքենաները բեռնաթափելու հետ կապված խնդիրները։ Գևորգյանի խոսքով` մաքսակետը հասցնում է սպասարկել օրական մինչև 800 ավտոմեքենա։

Ավելի վաղ վրդովված ավտոներկրողները հավաքվել էին Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ` բողոքելով մաքսատունը Գյումրի տեղափոխելուց։

Գյումրու ավտոմաքսատունը կսկսի գործել, գյումրեցիների հնարամիտ «բիզնեսը» փակել են

Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Գյումրու նորակառույց ավտոմաքսատունն ավտոներկրողներին սպասարկում է նոյեմբերի 18–ից սկսած։  ՊԵԿ–ից ասել էին, որ Գյումրու և Նորագավթի ավտոմաքսատներում միասին օրական սպասարկումը 1000 մեքենա կկազմի:

Ըստ թեմայի

Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը
Որքան կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ-ից
Ավտոներկրողները սպառնում են փակել Նորագավիթի մաքսատան ճանապարհը
ՊԵԿ–ն ուժեղացրել է Գյումրու մաքսատան հսկողությունը. գողության դեպքերը մտահոգել են
Հերթեր և գողություններ. իրականում ի՞նչ է տեղի ունենում Գյումրու մաքսատանը
Քաղաքացիները գոհ են, պատասխանատուները` երջանիկ. Գյումրու նոր մաքսատունը սկսեց աշխատանքը
թեգերը:
ավտոներկրողներ, ավտոներկրող, ավտոմեքենա, Գյումրի, ավտոմաքսատուն, մաքսատուրք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ