07:45 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Տեսանյութեր

Հայ հանդիսատեսը կվայելի վիրտուոզ ջութակահարի ելույթը. նախագահը հյուրընկալել է Վենգերովին

Ստանալ կարճ հղումը
33 0 0
© Photo / official site of the President of RA.

Մաքսիմ Վենգերովը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում` ազդարարելով Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնի մեկնարկը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը:

«Նախագահը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստանում տեսնել իր վաղեմի բարեկամին և մեծահամբավ արվեստագետին: Բարձր գնահատելով Մաքսիմ Վենգերովի արվեստը՝  Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հանդիսատեսը հերթական անգամ հնարավորություն կունենա վայելելու վիրտուոզ ջութակահարի բարձր արվեստը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը նույնպես հյուրընկալվել է նախագահի մոտ, հայտնել է, որ կարևորագույն ձեռքբերում է Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ստորագրած հուշագիրը։ Ըստ դրա` Վենգերովը 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես է գալու որպես նվագախմբի ռեզիդենտ արտիստ։

Վենգերովը‚ շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար‚ խոսել է Հայաստանի հետ իր սերտ կապերի մասին և ընդգծել‚ որ այդ կապերն էլ ավելի են ամրապնդվում ամեն անգամ Հայաստան այցելելով‚ երաժշտասերների կողմից ջերմ ընդունելության արժանանալով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արամ Խաչատրյանը ֆանտաստիկ կոմպոզիտոր է Մաքսիմ Վենգերովի համար

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։ Փառատոնը կբացվի դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։ Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։

Ըստ թեմայի

Ինչպես Մաքսիմ Վենգերովը կորցրեց Ստրադիվարիուսի ջութակը և ինչու սիրեց հայերին
Ջութակահար Մաքսիմ Վենգերովը նվագեց Sputnik Արմենիայի համար
Համամարդկային արժեքներ գնահատող պետությունը ունի մեծ հեռանկար. Նախագահն ընդունել է Վենգերովին
թեգերը:
Համերգ, Արմեն Սարգսյան, Հայաստան, Մաքսիմ Վենգերով

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ