12:56 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Տեսանյութեր

Ինչ տեսք ունի Երևանի գլխավոր տոնածառը երկնքից. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
459740

Արդեն մի քանի օր է` տասը տղամարդ զարդարում են Ամանորի գլխավոր խորհրդանիշը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նրանք խոստովանել են, որ իրենք էլ են անհամբեր սպասում դեկտեմբերի 21-ին՝ իրենց աշխատանքի արդյունքը տեսնելու համար։

Նանա Մարտիրոսյան, Sputnik.

Ամանորը Սարգիս Ավետիսյանի սիրելի տոնն է։ Հենց այդ պատճառով է նա մեծ հաճույքով ու առանց վախի 30 մետր բարձրության վրա զարդարում է երկրի գլխավոր տոնածառը։ Սարգիսն օրական մոտ 45 տարբեր գույնի ու չափի խաղալիք է կախում։ Ի դեպ, դրանք մոտ 1500 են լինելու։ Ամենաշատը սիրում է դեղին խաղալիքները, քանի որ հենց դրանք են տոնի հետ ասոցացվում։

Նրան շատ է դուր գալիս, որ տոնածառը հայկական դրոշի գույների լույսերով է զարդարված։ Լույսերը կարմիր, կապույտ ու նարնջագույն են, բայց երբեմն ուրիշ գույներ էլ են խառնվում։ Դա բարդացնում է զարդարելու ընթացքը, որովհետև պետք է չշփոթել գույները։ Բանվորներին օգնում են էլեկտրիկները, որոնք լույսերի շղթան նախապես բաժանել են ըստ գույների ու առանձին կծիկներ սարքել։
Տասը տղամարդ օրական ութ ժամ աշխատում են, որպեսզի տոնածառը պատրաստ լինի դեկտեմբերի 20-ին, իսկ 21-ին ուրախացնի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին։ Ինչպես մյուս քաղաքացիները, այնպես էլ նրանք անհամբերությամբ են սպասում այդ օրվան՝ իրենց աշխատանքի արդյունքը տեսնելու համար։ Նրանց մի մասը, այդ թվում՝ Սարգիսը, խոստանում են Նոր տարին դիմավորել հենց այս տոնածառի մոտ։ Սարգիսն անհամբեր սպասում է երաժիշտ Գորան Բրեգովիչի ելույթին, որն Ամանորի գիշերը ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում։

Երկրի գլխավոր տոնածառի բացման արարողությունը կկայանա դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին։ Իսկ ժամը 22:00-ին կբացվի սուրբծննդյան տոնավաճառը։ Դրանից հետո երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կուրախացնեն հայ արտիստների մասնակցությամբ հետաքրքիր մյուզիքլով։

«Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում». Մարությանի խոսնակը մեկնաբանել է ամանորյա ծախսերը

Ամանորին նվիրված միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին նախատեսված համերգով, որին կմասնակցեն հայ աստղերը։ Ժամը 23:45-ին հրապարակից տոնական ուղերձ կհղի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կեսգիշերից հետո ելույթ կունենա աշխարհահռչակ երաժիշտ ու կոմպոզիտոր Գորան Բրեգովիչն իր նվագախմբի հետ։

Բրեգովիչի ամանորյա հոնորարը քաղաքապետարանում համեմատում են հայ աստղերի հոնորարների հետ

Ըստ թեմայի

«Տոնենք Ամանորը հարևանների հետ». վրացիներին խորհուրդ են տալիս Նոր տարին անցկացնել Երևանում
«Սեղանային մշակույթն» իրեն սպառել է. ո՞ր թանգարաններն ու թատրոնները կաշխատեն տոն օրերին
Ալմազյան. «Եթե ինձ դիմեին, որ Բրեգովիչին հրավիրեի, երևի ավելի էժան կլիներ»
թեգերը:
տոնածառ, Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ