16:28 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Տեսանյութեր

ՈւԵՖԱ-ն կարող է մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. Մենուա Մեհրաբյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (162)
383 0 0
© Sputnik /

Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի գալիք ընտրություններին և այդ գործընթացի հետ կապված իրողություններին:

Մենուա Մեհրաբյանի դիտարկմամբ՝ թեկնածու Թովմաս Գրիգորյանի թիմը կազմված է բացառապես ֆուտբոլային աշխարհում խոսք, դիրք և կշիռ ունեցող ճանաչված անհատներից: Հիմնվելով հենց այս հանգամանքի վրա՝ Մենուա Մեհրաբյանը նշում է, որ մյուս թեկնածու Արմեն Մելիքբեկյանի թիմը տեսանելի չէ, նրան աջակցողները հանրային հարթակներում չկան, և պատահական չէ, որ Մելիքբեկյանը բոլոր հարցազրույցներին գնում է մենակ:

Մեհրաբյանի տեղեկացմամբ՝ ՀՖՖ գործող փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը նույնիսկ հրաժարվել է մասնակցել հեռուստաընկերություններից մեկում կազմակերպված դեբատին, որին մասնակցել են Խորեն Հովհաննիսյանն ու Թովմաս Գրիգորյանը:

Մեկնաբանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ընտրություններին ընդառաջ ավելի շատ քննարկվում են խախտումների հետ կապված իրավական հարցեր, կիրառվում են սև PR-ին բնորոշ տեխնոլոգիաներ և ժամանակ չի մնում հանգամանորեն ներկայացնելու թեկնածուների ծրագրերը, որպեսզի հանրությունը գնահատի, թե ում ծրագիրն ավելի արդյունավետորեն կօգնի հայկական ֆուտբոլի առողջացմանն ու հետագա զարգացմանը:

ՀՖՖ-ի շուրջ նոր բացահայտումներ են սպասվում. գործին խառն են տեղակալները. «Ժողովուրդ»

«Իրավախախտումների մասին ոչ միայն ասում ենք մենք, այլև այդ մասին կան համապատասխան գրանցումներ ՈւԵՖԱ-ի փաստաթղթերում: Իրավախախտումները չեն կարող վրիպել ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ուշադրությունից: ՈւԵՖԱ-ի նախագահ Չեֆերինն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով հետևելու է ՀՖՖ-ում կայանալիք ընտրություններին: Նրան արդեն զեկուցել են, որ Հայաստանում պայքարը քաղաքականացված է, ինչը հակասում է ֆուտբոլային գերատեսչության կանոնադրությանը»,- նշում է մարզական մեկնաբանը:

Մենուա Մեհրաբյանի համոզմամբ՝ քաղաքականացված պայքարը բավականին լուրջ խնդիր է, այսպես շարունակվելու դեպքում մեր նկատմամբ ՈւԵՖԱ-ի կողմից կարող են կիրառվել համապատասխան պատժամիջոցներ:   

թեմա:
Sputnik զրույց (162)

Ըստ թեմայի

Բաղդասարյան. «ՀՖՖ նախագահի թեկնածուներից մեկը որոշում է մյուսների ճակատագիրը»
Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին
Հայտնի են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները
թեգերը:
Խորեն Հովհաննիսյան, Նախագահ, Ընտրություններ, ֆուտբոլ, ՀՖՖ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ