16:30 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Տեսանյութեր

«Նման ճոխություն թույլ չեմ տա քաղաքային իշխանությանը». Խաժակյանը` իր հետագա քայլերի մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (162)
10810
© Sputnik /

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող վերջին սկանդալի և իր բացահայտման հետ կապված արձագանքների մասին:

Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կեղծած փաստաղթերի պատմությունը և պատմել, թե ինչպես են իր մոտ հայտնվել վերոհիշյալ փաստաթղթերը: 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը Գլխավոր դատախազությանն արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ըստ որի՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, այդ ընթացքում նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, բայց քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։

«Բռնվեցի՞ք, ժողովուրդ ջան, սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք».Դավիթ Խաժակյան

Հրաչյա Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի մյուս տեղակալ Հայկ Սարգսյանը, ով հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։

Դավիթ խաժակյանը նշում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի արձագանքն իրեն ավագանուց հետ կանչելու նպատակահարմարության հարցը քննարկելու վերաբերյալ, անակնկալ չէր: 

«Ավագանուց հետ կանչվելու դեպքում շարունակելու եմ  ուշադրությունս կենտրոնացնել քաղաքային իշխանության վրա: Ինչ կարգավիճակ էլ ունենամ, նման «ճոխություն» թույլ չեմ տա քաղաքային իշխանությանը, հետևողականորեն շարունակելու եմ նույն գիծն ու զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ»,- ասում է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը:     

Դավիթ Խաժակյանի համոզմամբ՝ Երևանի ավագանիում փոխզսպումը և հակակշռումն ընդդիմության կողմից պետք է ամուր լինի:

Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման համար նոր տեխնիկան ձեռք է բերել առանց մրցույթի. Խաժակյան

Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու կազմում ղեկավարում է ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը, որում ընդգրկված են «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների անդամները:

թեմա:
Sputnik զրույց (162)

Ըստ թեմայի

«Աղբային պատերազմներ» Երևանում. Մարությանի և Խաժակյանի ինչի՞ն է պետք Էյնշտեյնի հավասարումը
Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»
Երևանի ավագանու նիստին նաև նորածին է մասնակցել. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը կլքի՞ Երևանի ավագանին. Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, քաղաքապետարան, Հայկ Մարության, Էդմոն Մարուքյան, ավագանի, Իշխանություն, Դավիթ Խաժակյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ