13:07 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Տեսանյութեր

«Իդլիբի գործընթացներում շատ կարևոր դեր ունի քարոզչական հարթությունը». Արմեն Պետրոսյան

Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (668)
66 0 0
© Sputnik /

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման շրջանակում խոսել է Սիրիայի Իդլիբ քաղաքում և նրա շուրջ տիրող իրավիճակի մասին, հատկապես թուրքական զինուժի ներխուժման համատեքստում:

Արաբագետը կարծում է, որ Սիրայի կառավարական ուժերի մոտ կա Իդլիբի շրջանն ամբողջությամբ ազատագրելու պլան, իսկ Թուրքիան իր հերթին շահագրգրված է, որ իր ազդեցության ներքո գտնվող Սիրիայի հակակառավարական, թուրքոմանական խմբավորումները տեղափոխվեն Եփրատ գետի ձախակողմյան հատված:

«Այս ամբողջ գործընթացներում շատ կարևոր դեր ունի քարոզչական հարթությունը, և Թուրքիան այս ուղղությամբ նույնպես կատարում է քայլեր: Անկարան բացահայտ ասում էր, որ «Խաղաղության աղբյուր» կոչված օպերացիայի նպատակներից մեկն իր տարածքում ապաստանած սիրիացի փախստականներին աստիճանաբար այնտեղ տեղափոխելն է»,- նշում է արաբագետը:

Սիրիական բանակի ՀՕՊ ուժերը հետ են մղել Դամասկոսի ուղղությամբ հրթիռային հարձակումը

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` բնականաբար, այդ գոտին չստեղծվեց թուրքական կողմի գծած սահմաններով, հետևաբար ենթադրվում է, որ փախստականների միայն 30 տոկոսը կկարողանա տեղակայվել նշված տարածքներում:

Պենտագոնը կարող է լրացուցիչ ռազմական զորախումբ ուղարկել Սիրիա

Արաբագետը խոսում է նաև միջազգային պայմանավորվածությունների մասին, որոնց համաձայն՝ քրդական զինված միավորումները նույնպես պետք է դուրս գան վիճահարույց` 30-31 կմ շառավղով տարածքներից, սակայն դա անում են քայլ առ քայլ:

 

 

թեմա:
Իրականում / Օրացույց (668)

Ըստ թեմայի

Սիրիայի հայկական եկեղեցին Թուրքիայի և քրդերի համար տեղեկատվական պատերազմի հարթակ է դարձել
Պայթյուն Սիրիայի թուրքական բազայում․ կան զոհեր ու վիրավորներ
Գրիգորյան. «Ի տարբերություն ժնևի, Նուրսուլթանում Սիրիայի շուրջ եկան ընդհանուր հայտարարի»
թեգերը:
Սարգիս Գրիգորյան, տեղեկատվական պատերազմ, Պատերազմ, Թուրքիա, Սիրիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ