10:29 29 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD498.43
  • GBP608.88
  • EUR548.22
  • RUB6.40
Տեսանյութեր

Երևանի կենտրոնում «Բրաբուսի» վարորդը ծեծում է տարեց տղամարդուն. տեսանյութ (18+)

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2310)
58400

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդն իջնում մեքենայից, մոտենում տարեց տղամարդուն ու սկսում հարվածել ոտքերով:

Երեկ երեկոյան Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո «Բրաբուսի» վարորդը ծեծել է տաքսու վարորդին։ Այս մասին հայտնում է է Facebook-ի օգտատերեր Գնել Հայրապետյանը։

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ «Բրաբուսը» Պռոշյան փողոցում նախ հարվածում է դիմացից ընթացող տաքսուն, հետո վարորդն իջնում է մեքենայից, մոտենում իրեն ընդառաջ եկող տարեց տղամարդուն և սկսում է հարվածել նրան: Տաքսու վարորդը, որը մոտ 75 տարեկան է, ընկնում է գետնին, «Բրաբուսի» վարորդը շարունակում է հարվածել ոտքերով։

Տարեց տղամարդուն օգնության են հասնում պատահական անցորդները։

Երևանում զենքով հարձակվել են «Ֆլեշ» բենզալցակայաններից մեկի վրա

«Էս ավտոյի տիրոջը ո՞վ գիտի. Պռոշյանի վրա խփեց տաքսու հետևին ու իջավ, քցեց գետին, քացիների տակ։ Շոֆեռը մոտ 75 տարեկան պապիկ էր։ 75+ մարդուն գետնի վրա քացով տշելը հեշտա, բայց բարոյական չի»,- տեսանյութին կից գրել է տեսանյութը հրապարակած օգտատերը։

Նա հուսով է, որ իրավապահները կարձագանքեն իր հրապարակմանը, և չարագործը կպատժվի:

Վիճաբանություն Վանաձորում. 11 հոգով ծեծել են երեք համաքաղաքացիներին

Ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում. արդյունքների մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեն։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2310)

Ըստ թեմայի

Ինչ է իրականում կատարվում «Թռչունյան տանը». հաստատությունում տիրող իրավիճակի հետքերով
Հայերը հայի՞ են առևանգել. Լենինգրադի մարզում երկու մարդու են ձերբակալել
Ուշացած ուղևորը «բոլոլա» է արել «Շերեմետևոյում»․ ոչ թե տեսանյութ է, այլ կինո
Ոստիկանին սպանելուց առաջ եղբայրները գողություն են արել. նոր մանրամասներ
թեգերը:
տեսանյութ, տղամարդ, վարորդ, վթար, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ