09:34 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Տեսանյութեր

Զարեհ Սինանյանը գիտի` ինչ է պետք անել, որ սփյուռքահայերը գան Հայաստան ու էլ չգնան

Ստանալ կարճ հղումը
17020
© Sputnik /

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է իր այցելությունների, հայրենադարձության տեմպերի ու սեպտեմբերին տեղի ունենալիք Հայաստան–սփյուռք համաժողովի մասին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 2019 թվականի ամենամեծ ձեռքբերումը համարում է հաջորդ տարիների համակարգված ծրագրի ստեղծումը, իսկ բացթողումը` մի փոքր դանդաղկոտությունը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Սինանյանը իր նշանակումից հետո հասցրել է այցելել մի քանի երկրներ, ծանոթանալ համայնքների խնդիրներին ու եկել է այն եզրակացության, որ դրանց լուծումը Հայաստանում է։ Ըստ նրա` պետք է գտնել այն ձևաչափը, որով Հայաստանը կօգնի սփյուռքին և հակառակը։ Նա նաև կարևոր է համարում հեշտացնել հայրենադարձության գործընթացը թղթաբանության ու օրենսդրության տեսանկյունից։

«Մենք պետք է կենտրոնանաք էկոհամակարգի վրա, որ մարդիկ գան և ուզեն մնալ։ Հայրենադարձվում են տարբեր երկրներից։ Գալիս են ընտանիքների հետ և մենակ։ Գալիս են մարդիկ, որոնք ապահովված են ու ցանկանում են բիզնես հիմնել», - նշեց նա։

Հանձնակատարը հավելեց, որ դատական աղմկահարույց գործերն ու ԱԱԾ–ի գործողությունները բացասաբար չեն անդրադառնում հայրենադարձության տեմպերի վրա։ Ավելին` ունեն դրական ազդեցություն։ Ու սփյուռքում պահանջում են պատիժ` ոճրի դեպքում։ Ըստ նրա` խնդիրն այն է, թե ինչու են քիչ մարդկանց դատում։

Ներդրումային գործընթացը, ըստ Սինանյանի, դեռ բավարար տեմպեր չունի, քանի որ սփյուռքի գործարարները սպասողական վիճակում են, ուզում են հասկանալ` քաղաքական փոփոխությունները վերջնակա՞ն են, կոռուպցիան հաղթահարվա՞ծ է, վիճակն իսկապես կայո՞ւն է։ Բացի դրանից, կա բյուրոկրատական քաշքշուկ, որը իշխանություններն ուզում են վերացնել ու զբաղվում են ռեֆորմների մշակմամբ։

Սինանյանի խոսքով` սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան–սփյուռք համաժողով, որի հիմնական հարցերից կլինի նաև սփյուռքի մասնակցությունը հայաստանյան գործընթացներին։ Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրում է այցելել մի շարք համայնքներ, այդ թվում` Սիրիա, Լիբանան ու Թուրքիա։ Ավելի մանրամասն` տեսանյութում։

Հիշեցնենք` սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը ստեղծվել է Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում` սփյուռքի նախարարության լուծարումից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` այս տարվա հունիսի 14–ին այդ պաշտոնում նշանակվեց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

Ըստ թեմայի

«Մեր երկրում մարդուն հենց այնպես չի կարելի ձերբակալել». Սինանյանը` Սերժ Սարգսյանի մասին
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար
Սուրենյանց. «Նախկին երկու նախագահները սփյուռքին վերագրել էին «կթու կովի» կարգավիճակ»
թեգերը:
Սփյուռք, Զարեհ Սինանյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ