16:52 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Տեսանյութեր

Բալային համակարգի կիրառմամբ նվազել է ՃՏՊ-ների քանակը. Սերգեյ Ղահրամանյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (162)
121 0 0
© Sputnik /

Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է արդեն իսկ ուժի մեջ մտած բալային համակարգի և դրա կիրառման հետ կապված առաջին արձագանքների մասին:

Բալային համակարգի ներդրման և համակարգչային վերահսկման պայմաններում զգալիորեն կնվազեն նաև նախկինում մարդկային գործոնով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասում է   Սերգեյ Ղահրամանյանը։

«Բազմաթիվ ու բազմաժանր խնդիրները չեն կարող լուծվել միայն այս փոփոխություններով, որովհետև երթևեկության կազմակերպման ու վերահսկման ուղղությամբ դեռ պետք է կատարվեն հսկայական աշխատանքներ, այդուհանդերձ, բալային համակարգի ներդրմամբ կարող է վճռվել՝ վարորդներն ապագայում  կվարեն մեքենա, թե ոչ»,- նշում է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամը:

Զրույցի ընթացքում Սերգեյ Ղահրամանյանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա տոնական օրերին ՃՏՊ-ների քանակը գրեթե կրկնակի նվազել է։

Ղահրամանյանն անդրադառնում է նաև խախտումների թեմային և ասում, թե ինչպես է գործելու ծանուցման համակարգը, որպեսզի վարորդները լինեն իրազեկված ու խնդիրների չբախվեն։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։

«Հիմա մի քիչ զգույշ ենք քշում». ՀՀ քաղաքացիները՝ բալային համակարգի մասին. տեսանյութ

թեմա:
Sputnik զրույց (162)

Ըստ թեմայի

Ինչ անել ուրիշի խախտման պատճառով վարորդական իրավունքից չզրկվելու համար. տեսանյութ
Սահնակի փոխարեն տաքսի. ինչպես Մարությանը որոշեց Ձմեռ պապ դառնալ. տեսանյութ
Թաղանթապատված հողմապակու փաստով կազմված արձանագրությունն այլևս չի բեկանվելու. տեսանյութ
թեգերը:
վարորդ, Սերգեյ Ղահրամանյան, Բալային համակարգ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ