14:49 28 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD498.43
  • GBP608.88
  • EUR548.22
  • RUB6.40
Տեսանյութեր

Տնտեսության աճ են կանխատեսում, բայց արդյունաբերությունը նորից հետ է ընկնում. Մարգարյան

Ստանալ կարճ հղումը
40 0 0
© Sputnik /

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների`Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում` Հայաստանում, 2008-ից հետո աշխատանքի արտադրողականությունը չի աճում

Համաշխարհային բանկն առաջիկա երեք տարիների համար Հայաստանի տնտեսության 5%-ից մի քիչ ավելի աճ է կանխատեսում, որն ավելի լավատեսական է, մինչդեռ Հայաստանի կառավարությունը 2020թ-ի համար 4,9% տնտեսական աճ է կանխատեսում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Դրա հետ մեկտեղ, ըստ ՀԲ–ի`Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում` Հայաստանում, 2008-ից հետո աշխատանքի արտադրողականությունը չի աճում։ Հայաստանի համար` որպես բացառություն նշվում է հանքարդյունաբերությունը։

«Չմոռանանք սակայն, որ այստեղ արդյունահանման ծավալները սահմանափակված են արդյունահանման լիցենզիաներով և չեն կարող կամայականորեն փոխվել։ Այնպես որ, այստեղ շատ կարևոր են պետական ստուգումները` պարզելու, թե ինչպես են հանքերը կատարում լիցենզիաների պայմանները», – նշեց տնտեսագետը։

Թադևոսյան. «Եկամտահարկի ընթացիկ փոփոխություններին պետք է հաջորդեն գլոբալ փոփոխությունները»

Ինչ վերաբերում է մշակող արդյունաբերությանը, ապա այստեղ, ինչպես և նախորդ տարիներին, էֆեկտիվության աճ չի կանխատեսվում։ 

Խոսելով Իրանի դեմ կիրառվելիք նոր պատժամիջոցներից` տնտեսագետն ասաց, որ իր վերջին հայտարարություններով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է հանգստացնել նավթի շուկան։ Սակայն պարզ չէ, թե այս իրավիճակը ինչպես կանդրադառնա հայ–իրանական համատեղ նախագծերին։

Հարկային բարեփոխումները Հայաստանում․ ինչ սպասել նոր տարում

Մարգարյանը հիշեցրեց, որ դեռևս 2019-ին Իրան–Հայաստան բարձրավոլտ հաղորդման նոր գծի շինարարությունը հետաձգվել էր մեկ տարով։

Ըստ թեմայի

«ՀՆԱ-ն առանցքային ցուցանիշ չէ». Քթոյանը մեկնաբանել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի ասածը
Բո՞ւդ, թե՞ «Օպել». ինչպես են Հայաստանում Ամանորի շեմին աճել վարկերը 2018–ին և 2019–ին
Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր և կոչով դիմել ներդրողներին
Դաս հայ գործարարներին․ ինչպես է «Թոմասյան» ծխախոտը նվաճել Եվրոպան
թեգերը:
Ատոմ Մարգարյան, տնտեսագետ, տնտեսություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ