16:29 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Տեսանյութեր

«Գագոսյանը կարող է մեր նկարիչներից մեկի կտավը 5 մլն դոլարով պատկերասրահում դնել». Միրզոյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (162)
113 0 0
© Sputnik /

Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է նկարիչներին հուզող խնդիրների, նրանց առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև իրենց միության գալիք ծրագրերի մասին:

Ղազար Միրզոյանը ցավով արձանագրում է, որ մեր օրերում նկարիչների և առհասարակ արվեստագետների համար շատ դժվար է ինքնադրսևորման ուղի հարթել, և ոմանք նույնիսկ ստիպված են կողմնակի աշխատանք կատարել, որպեսզի իրենց արվեստը չտուժի:

Այդուհանդերձ Միրզոյանը նշում է նաև մեկ էական տեղաշարժ՝ փաստելով, որ մեզանում սկսում է ակտիվանալ արվեստի բարձրարժեք աշխատանքների աճուրդային գործընթացը: Նրա համոզմամբ՝ այդ գործում բանիմաց, հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ, այլ անհրաժեշտ է մոտ լինել արվեստին և հասկանալ խնդրի էությունը:

«Մենք աշխարհում ունենք կերպարվեստի մի քանի հզոր հայ նկարավաճառներ, ովքեր ճանաչված պատկերասրահների տերեր են: Նրանց խոսքն աշխարհում մի ամբողջ ինստիտուտի գործունեությունից էլ թանկ արժե: Նրանցից է, օրինակ, Լարի Գագոսյանը. նա կարող է մեր նկարիչներից մեկի նկարը զետեղել իր պատկերասրահում և տակը գրել 5 միլիոն դոլար: Նա լուրջ և մեծահարուստ արվեստաբան է, պատկերասրահներ ունի Մոսկվայում, Կիևում, Միլանում, Աթենքում, Փարիզում, Նյու Յորքում, Լոնդոնում, Ժնևում, Հոնկոնգում և այլուր»,- նշում է աշխարհի հայ նկարիչների միության համանախագահը:

Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան

Ղազար Միրզոյանն իրենց միության գալիք ծրագրերի համատեքստում առանձնացնում է տպագրության պատրաստ երեք պատկերագրքերը, որոնք կհրապարակվեն առաջին իսկ ֆինանսավորման դեպքում: Պատկերագրքերն ընդգրկում են հայտնի նկարիչների գործերը, համալրված են գիտապատմական արժեք ներկայացնող հարուստ նյութերով, որոնք վերաբերում են դրանցում զետեղված մեծանուն հայորդիներին՝ Անդրանիկ Օզանյանին, Սայաթ Նովային, ինչպես նաև Անի մայրաքաղաքին: 

 

թեմա:
Sputnik զրույց (162)
թեգերը:
նկարիչ, հայ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ