09:00 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Տեսանյութեր

Ինչ են մտածում քաղաքացիները ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզայի ռեժիմի չեղարկման մասին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
174 0 0

2020թ. հունվարի 19-ից Հայաստանի և Չինաստանի միջև կսկսի գործել առանց վիզայի ռեժիմ։ Sputnik Արմենիան փորձեց պարզել պատրաստվում եմ արդյո՞ք քաղաքացիները օգտվել այդ հնարավորությունից և ինչ նպատակով։

Հարցման մասնակիցների մեծամասնությանը ուրախացրել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Հանրապետության միջև առանց վիզայի ռեժիմի գործարկումը։ Նրանք կարծում են, որ այս քայլը կնպաստի զբոսաշրջության աճին` թե Չինաստանից Հայաստան և թե հակառակը։

«Առանց վիզայի ավելի՞ հեշտ է, քան վիզայով չէ՞» - հարցին հարցով պատասխանեց մասնակիցներից մեկը։

Մեր հարցում ցույց տվեց նաև, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնության ցանկությունը Չինաստան այցելելու մեկն է՝ զբոսաշրջությունը, այդ երկրի տեսարժան վայրերը տեսնելը։

«Տուրիզմի, միգուցե նաև գործնական, բայց առայժմ դեռ տուրիզմի»,- ասաց քաղաքացին։

Հարցման մասնակիցներից մեկը հույս հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի համակարգի հաստատումը կնպաստի 2 երկրների միջև առևտրի զարգացմանը։

Հայաստանի ու Չինաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Վան Ինը երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը կնքել էին 2019–ի մայիսի 26–ին։ Դեկտեմբերի 10-ին արդեն ՀՀ ԱԺ–ն միաձայն վավերացրել էր Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը։ Իսկ դեկտեմբերի 19–ին այն ստորագրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

թեգերը:
երևանցիներ, Երևան, Վիզա, Չինաստան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ