21:54 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Տեսանյութեր

Զիգզագաձև լարումները դարձել են Մերձավոր Արևելքի ձեռագիրը. Տեր-Մաթևոսյան

Ստանալ կարճ հղումը
64 0 0

ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Sputnik Արմենիայի «Օրացույց՝ Արման Վանեսքեհյանի հետ» հաղորդման շրջանակում անդրադարձել է 2020թ-ի առաջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած տարածաշրջանային զարգացումներին:

Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Sputnik Արմենիայի թերթում նշեց, որ Մերձավոր Արևելքը երբեք հանգիստ չի լինի, քանի դեռ Օսմանյան կայսրության փլուզումը չի ավարտվել: Ըստ նրա՝ անցել է հարյուր դար, սակայն հետօսմանյան Մերձավոր Արևելքը շարունակում է եփվել, ու շատ հարցեր, որոնք 1920-ական թվականներին արժանացան ոչ պատշաճ ուշադրության, այդպես էլ չլուծվեցին, հետևաբար այդ ամենի հետևանքները տեսանելի են նաև մեր օրերում:

«Զիգզագաձև լարումները դարձել են Մերձավոր Արևելքի ձեռագիրը, հատկապես երբ արտաքին միջամտությունները ևս զգալիորեն ակտիվացել են տվյալ տարածաշրջանում: Այս ամենի համադրումը ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքը եղել է, շարունակում է լինել ու կլինի լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների համար ամենակարևոր տարածաշրջաններից մեկը»,- ասաց Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը:

Տեր-Մաթևոսյան. «ՀՀ նոր իշխանությունները դասեր քաղե՞լ են Լիբանանի քաղաքացիական պատերազմից»

Նրա կարծիքով՝ վերջին զարգացումներն անակնկալ էին ոչ միայն արտաքին աշխարհի, այլև հայաստանյան հասարակության համար, որն առաջացրեց որոշակի խնդիրներ: Այդուհանդերձ, ՀՀ պետական ապարատը շատ արագ կարողացավ ցույց տալ, որ ցանկություն ունի ավելի մեծ ուշադրություն դարձնել մերձավորարևելյան խնդիրներին: Սա նաև լավ ազդակ էր ՀՀ իշխանությանը, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամերն արդեն սովորական երևույթ են և չեն կարող որոշ չափով ազդեցություն չունենալ մեզ վրա:

Ըստ թեմայի

Ոսկանյան. «Տարածաշրջանի ցանկացած իրավիճակի համար Հայաստանը պետք է ունենա համարժեք սցենար»
Ջամալյան. «ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից ինքնակամ դուրս չի գա»
Ապրելու նոր հնարավորություն. Իդլիբում ուժի է մեջ է մտել հրադադարի ռեժիմը
Նոր հարվածներ. ո՞վ է փորձում ԱՄՆ–ին դուրս մղել Մերձավոր Արևելքից
թեգերը:
Օսմանյան կայսրություն, Մերձավոր Արևելք, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ