09:38 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Տեսանյութեր

«Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի». Գեորգի Ավետիսյան 

Ստանալ կարճ հղումը
89610

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է սպանդանոցներում մորթը կազմակերպելուն ընդդիմացողների բողոքներին։ 

Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով մորթը միայն սպանդանոցներում կատարելու օրենքի դեմ բողոքի ակցիաներին, նման տեսակետ հայտնեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք պատրաստ ենք նստել, զրուցել, առաջ քաշել այն մարդկանց խնդիրները, որոնք բողոքում են սպանդանոցների անհասանելիությունից։ Պատրաստ ենք խոսել նաև սպանդանոցների տերերի հետ, որովհետև նրանց հետ ունենք պայմանավորվածություններ, որոնք չպետք է խախտվեն»,-նշեց Ավետիսյանը։

Նրա խոսքով` հեռավորության հարցը պետք է լուծեն սպանդանոցների սեփականատերերը, իսկ ինչ վերաբերում է բողոքողների մյուս խմբին, որոնք ընդհանրապես չեն ուզում լսել սպանդանոցի մասին և ասում են` որտեղ կուզենք, այնտեղ էլ կմորթենք, նրանց հետ խոսելու որևէ բան չկա։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։ Ենթադրվում է, որ դրա հետևանքով միսը մոտ 10 տոկոսով կթանկանա։

Նշենք նաև, որ 2018թ.–ի դրությամբ հայաստանյան սպանդանոցները կենտրոնացած էին հիմնականում մայրաքաղաքին հարակից տարածքներում` Կոտայքի մարզում` 11, Մասիսում` 1, ևս 2-ը` Էջմիածինում։ Ապարանում, Վանաձորում, Ալավերդիում Դիլիջանում ու Եղեգնաձորում երկուական սպանդանոց էր գործում, իսկ անասնապահական խոշոր շրջաններում` Շիրակում, Գեղարքունիքում, ինչպես նաև Սիսիանում սպանդանոցներ ընդհանրապես չկային։

Վարչապետը չընդունեց մսավաճառներին. նրանք խոստացան փակել համայնքային ճանապարհները

Այսօր` հունվարի 20–ին, կառավարության մոտ նշված որոշման դեմ բողոքող ֆերմերները հայտարարում էին, որ սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, բայցի այդ, շատ տեղերում դրանք ընդհանրապես բացակայում են, և անասուն մորթելու համար ֆերմերը ստիպված է լինում տասնյակ կիլոմետրեր անցնել։

Սպանդանոցային անվտանգության գինը. Հայաստանում միսը կթանկանա

Ըստ թեմայի

Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան
«Սպանդանոցային» ծրագիրը մտնում է օրակարգ
Ավետիսյան. «Սպանդանոցային ծագում չունեցող մսեղիքը կառգրավվի»
թեգերը:
Միս, Սպանդանոց, ՀՀ կառավարություն, Բողոքի ակցիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ