00:49 21 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Տեսանյութեր

«Առանց պաշտպանության ոչինչ չի կարող հարատևել». Ալեքսանդր Մինասյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (180)
125 0 0
© Sputnik /

ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, բանակի գնդապետ Ալեքսանդր Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հայկական բանակի ձևավորման գործընթացի մասին, որի ակունքներում նաև ինքն է:

Գնդապետը ջերմությամբ է հիշում հատկապես երկու անձանց, որոնք ոգեշնչել են իրեն և որոշ չափով եղել ուղենիշ ռազմական գործում:

«Վազգեն Սարգսյանի հետ աշխատելն ինձ համար հաճելի էր ու հեշտ, որովհետև նա կարողանում էր լսել ու շատ արագ հասկանալ այն, ինչը մասնագիտական էր, արագ կողմնորոշվում էր: Իսկ Մոնթեին ավելի լավ ճանաչել եմ քաղաքացիական կյանքում: Ունեցել ենք բազմաթիվ առանձնազրույցներ, ինձ վրա մեծ տպավորություն է թողել արդար մարդու զգացողությունը: Արդարամտությունն ասես դրոշմված էր Ավոյի կրծքին»,- հիշում է բանակի գնդապետը:

Նրա դիտարկմամբ՝ հայկական բանակը թրծվեց Արցախյան հերոսամարտում: Ըստ նրա՝ մեզ մոտ ստեղծվեց մի հետաքրքիր շաղափ, ինչը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ ռազմարվեստը զուտ սպայի տեսանկյունից, հետևաբար պատերազմական իրադրության հաղթահարման տեսլականը դարձավ ավելի հեշտ ու ակնառու:

Պարգևատրումներ, հանդիսավոր քայլերթ. ինչպես են Գյումրու կայազորում նշում Հայոց բանակի տոնը

Ըստ Մինասյանի՝ պետք է շարունակաբար հզորացնել, ավելի մարտունակ դարձնել հայկական բանակը, որովհետև առանց ամուր տանիքի, առանց պաշտպանության ոչինչ չի կարող հարատևել:

ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան

Մինասյանը հիմնադրել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանը, այնուհետև սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետի պաշտոնը՝ իր սաներին տալով լեյտենանտի առաջին ուսադիրները:

թեմա:
Sputnik զրույց (180)

Ըստ թեմայի

Արցախյան բանակցային գործընթացի մասին հարցը զայրացրեց Սերժ Սարգսյանին
Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է. ՍԴ նախագահ
Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է. Բակո Սահակյան
Մինասյան. «Հավատում էինք հաղթանակին, որովհետև մեր հողից ուրիշ տեղ չենք կարող գնալ»
թեգերը:
Վազգեն Սարգսյան, Բանակ, գնդապետ, Մոնթե Մելքոնյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ