14:30 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Տեսանյութեր

Փաշինյանի աշխատակազմում հաճախ պատկերացում չունեն` ինչ է կատարվում ոլորտներում. Ավետիսյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (187)
141 0 0

Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Պետական կառավարման համակարգերի մարմինների մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, ըստ որի` հետայսու ՀՀ վարչապետի և կառավարության անունով բողոքները կսահմանափակվեն:

ՀՀ կառավարության հանդեպ անվստահությունը ձևավորվել է տարիներ շարունակ և այսօր էլ չի փոխվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նրա խոսքով`  մարդիկ կարծել են, որ Նիկոլ Փաշինյանին ձայն տալու դեպքում նա կգա և կլուծի բոլոր խնդիրները: Ըստ այդմ՝ սկզբում վստահություն է եղել կոնկրետ վարչապետի նկատմամբ, սակայն նա համակարգային լուրջ բարեփոխումների չի գնում: 

«Հետևաբար երբ մարդիկ բողոքում են, նրանք ասում են. «Պարոն Փաշինյա՛ն, մեր ձայնը տվել ենք քեզ, ուստի միայն քեզնից ունենք պահանջելիք»: Եթե իշխանությունը եկել է և նախորդից ժառանգել որոշակի քաղաքականություն, եթե հեղափոխությամբ իշխանություն է փոխվել, սակայն վարվող քաղաքականությունը չի գնում հեղափոխական ճանապարհով, առաջանում են բազմաթիվ հարցեր»,- նշեց փորձագետը:

Ավետիսյանը կարծում է, որ մարդիկ շարունակելու են դժգոհել, և կառավարության վարած քաղաքականության նկատմամբ այդ դժգոհությունը մեծանալու է, որովհետև խաթարվել է հասարակության և գործադիր իշխանության անմիջական կապը, իսկ վարչապետի աշխատակազմում հաճախ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում առանձին ոլորտներում:

Նշենք, որ «Պետական կառավարման համակարգերի մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո ՀՀ քաղաքացիները կարող են դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաև մարզպետարաններին և մարզպետներին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության համար՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։

թեմա:
Sputnik զրույց (187)

Ըստ թեմայի

Մտածեցի` ամոթ է, կասեն` անձնական գործերով է զբաղվում. Փաշինյանը պատմեց ՀՔԾ գնալու մասին
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերությունը
Առանց դրական հարցի, բայց կատակներով․ Փաշինյանի ասուլիսի զավեշտալի դրվագները

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ