12:14 04 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.83
  • GBP633.62
  • EUR570.56
  • RUB6.57
Տեսանյութեր

«Հայ զինվորի պաշտպանած հողը հայկական է, զիջելու ոչինչ չունենք». Շահնազարյան

Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (668)
639550
© Sputnik /

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ու ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին է անդրադարձել Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդաշարի ընթացքում:

Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ այն, ինչ ասել էր՝ կապված հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների հետ, իրականություն է, և դա նոր չէ, որ քննարկվում է, իսկ մյուս երկու կետերը՝ բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացման ու լայն շրջանների մասին ասվածը կա նաև արտգործնախարարների ու համանախագահների հայտարարություններում:

Դավիթ Շահնազարյանը եռանախագահողների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ առանձնացնում է այն իրողությունը, որ կողմերը քննարկել են 2019թ.-ին ձեռք բերված համաձայնությունների իրականացման խնդիրը: Դավիթ Շահնազարյանը մեղադրում է ՀՀ ԱԳՆ-ին հանրությանը մոլորեցնելու համար:

«Կրկնում եմ, եղել են համաձայնություններ և ոչ թե պայմանավորվածություններ: Ընդ որում՝ այս բառի թարգմանությունը մեր ԱԳՆ միտումնավոր ճիշտ չէր ներկայացրել: Արդեն խոսք է գնում համաձայնությունների իրականացման մասին»,- ասում է քաղաքական գործիչը:

Դավիթ Շահնազարյանի կողմից ՀՀ ԱԳՆ-ին ուղղված մյուս մեղադրանքն առնչվում է իր կողմից բնութագրվող հակաարցախյան և Ադրբեջանի շահերը սպասարկող քաղաքականությանը, ինչի շնորհիվ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը ստացել է միջազգային կարգավիճակ:

«Թեև Զոհրաբ Մնացականյանը բազմիս ասել է, որ մեզ համար կարևոր են բանակցությունների հարցում Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը, սակայն այս անգամ նշված արտահայտությունը չկար ժնևյան հայտարարության տեքստում»,- ասում է քաղաքական գործիչը:

Արցախի բանակցությունները Թուրքիային ստիպել են «դուրս գալ որջից». ինչ է Անկարան առաջարկում

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ այս ամենը կարելի է դադարեցնել միայն մեկ պայմանով, երբ միջազգային հանրությունը համոզվի, որ ինչ էլ պայմանավորվի Փաշինյանը, Հայաստանի և Արցախի հասարակությունները դա թույլ չեն տա: Ըստ Շահնազարյանի՝ որտեղ կա հայ զինվորի ոտքը, այդ հողը մնալու է հայկական, և մենք Ադրբեջանին զիջելու ոչինչ չունենք:

թեմա:
Իրականում / Օրացույց (668)

Ըստ թեմայի

Սարգսյան. «Ադրբեջանին ինչ-որ տեղ պարտադրել են ստորագրել Մինսկի խմբի օրակարգի տակ»
Անորոշություն բանակցություններում. ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու խաղաղությունը
«Իրականում». Ղարաբաղյան բանակցություններում հայերի նկատմամբ խաբուսիկ հնա՞րք են գործածում
թեգերը:
Էլմար Մամեդյարով, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Դավիթ Շահնազարյան, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ