22:42 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տեսանյութեր

Տներ են այրվել, մարդիկ զոհվել. Ղազախստանում կենցաղային վեճը ողբերգության է վերածվել

Ստանալ կարճ հղումը
251 0 0

Կենցաղային կոնֆլիկտն աճել է` ընդգրկելով ևս երկու բնակավայր։ Նախագահի միջամտության անհրաժեշտություն է առաջացել։ Ղազախստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ականատեսները նկարահանել են այն: Տեսանյութում հնարավոր է տեսնել իրադարձությունների ժամանակագրությունը։

Զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել կենցաղային վեճը, որի ժամանակ 80-ամյա տղամարդ էր տուժել` իբր կոտրել էին նրա ազդրը։ Կոնֆլիկտի բոլոր մասնակիցները Ղազախստանի քաղաքացիներ են, հայտնում է Sputnik Ղազախստանը։

Փետրվարի 7-ի երեկոյան, ժամը 19։00-ին, Ղազախստանի Ժամբիլի մարզի Մասանչի գյուղում ագրեսիվ տրամադրված շուրջ 70 մարդ էր հավաքվել, բնակիչների միջև խմբակային ծեծկռտուք էր սկսել։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները։

Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները ականատեսները տեսանկարահանել էին։ Տեսանյութում կարելի է տեսնել վառվող տներն ու լսել զայրացած ամբոխի բղավոցները։

Մեկ այլ ականատես տեսանկարահանել է փողոցներն արդեն առավոտյան. սիրողական տեսանյութում երևում են խանութների և տների այրված ավերակները։

Հիշեցնենք, որ սկզբում զանգվածային ծեծկռտուքը սկսվել է Մասանչի գյուղում, որին մասնակցել է 70 բնակիչ։ Հետո նրանց են միացել ևս 300 մարդ այլ գյուղերից։ Դեպքի վայր են ժամանել շրջանի ներքին գործերի բաժնի աշխատակիցները։ Այնուհետև հարյուրավոր մարդիկ միացել են հարևան բնակավայրերից։

Երևանում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով

Հասարակական կարգն ապահովելու համար ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկվել Մասանչի։ Ծեծկռտուքի մասնակիցները դիմադրել են ոստիկանության աշխատակիցներին` հրաժարվելով կատարել նրանց օրինական պահանջները։ Գործի են դրվել մետաղական առարկաներ, քարեր և զենք։

ՆԳՆ–ի տվյալներով՝ 8 մարդ է մահացել, 40-ը` տուժել, շարունակում են հիվանդանոց դիմել վիրավորներ։ Հրկիզման հետևանքով վնասվել է ավելի քան 30 սեփական տուն, 15 առևտրային օբյեկտ, 23 մեքենա:

47 մարդ ձերբակալվել է, 2 քրեական գործ է հարուցվել «Զանգվածային անկարգությունների կազմակերպում և մասնակցություն», «Սպանություն» հոդվածներով։

Արարատի մարզում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ

Ըստ թեմայի

Մի աղջկա լուսանկարի պատճառով Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսել
Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել. տեսանյութ դեպքի վայրից
Ղազախստանցին 40 րոպե անցկացրել է սառցաջրում. տեսանյութ
թեգերը:
տուն, հիվանդանոց, Տուժածներ, հրդեհ, Վիրավոր, Զոհ, Ծեծկռտուք, վեճ, Ղազախստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ