06:58 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Տեսանյութեր

Զվարճալի դեպք ԱԺ–ում. Տաթևիկ Ռևազյանը չէր գտնում Ալեն Սիմոնյանին

Ստանալ կարճ հղումը
323940

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ժպիտ պարգևեց Ազգային ժողովի դահլիճում նստածներին։

Այսօր ԱԺ–ում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մի քանի վայրկյան չէր կարողանում գտնել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։

Երբ Ռևազյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսքը փոխանցեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը մի քանի վայրկյան փորձում էր հայացքով գտնել Ալեն Սիմոնյանին ու չէր գտնում։

«Տիկին Ռևազյան, ես այստեղ եմ»,– նրան օգնեց Սիմոնյանը։

«Որտե՞ղ»,– մոլորված հարցրեց Ռևազյանը։

Երբ դահլիճում նստածները սկսեցին ծիծաղել, նա շրջվեց Սիմոնյանի կողմն ու ասաց. «Հա՜, կներեք»։

«Բարև ձեզ, բարև ձեզ»,– ժպտաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։

«Ինձ ամենաստոր բաներն էին գրում Տաթևիկ Ռևազյանի մասին». Փաշինյան

Տաթևիկ Ռևազյանը սրճարանում աշխատած թեյավճարին 365 հազար էլ է ավելացրել

 

Ըստ թեմայի

Եվրոպական հեղինակավոր ավիաընկերությունները չեն դիմանում լոուքոսթերներին. Ռևազյան
Հայաստանն ու Սիրիան օդային հաղորդակցության համաձայնագիր կստորագրեն. Ռևազյան
«Մենք պատրա՞ստ ենք ունենալ ավիաընկերություն, որը դատարկ է թռչելու». Ռևազյան
թեգերը:
տեսանյութ, Ալեն Սիմոնյան, Տաթևիկ Ռևազյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ