06:50 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Տեսանյութեր

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» խոշոր ջրատարը

Ստանալ կարճ հղումը
231 0 0

Խոշոր վթարի հետևանքով Վանաձորը և հարակից 13 գյուղերն առանց ջրի կմնան մինչև փետրվարի 15-ը:

Լոռու մարզի Վահագնաձորից դեպի թունել տանող ճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել։ Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» խոշոր ջրատարը, որն անցնում է Վանաձոր-Ալավերդի միջպետական ​​մայրուղով։ Ջրի արտահոսքից կարելի է դատել վթարի բարդության մասին: Դեպքը տեղի է ունեցել Վանաձորից 10 կմ հեռավորության վրա:

Երևանում և Հայաստանի 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինի

«Վեոլիա Ջուր»-ը հայտնում է, որ վթարի հետևանքով Վանաձորում ջրամատակարարումը դադարեցվել է մինչև փետրվարի 15-ը: Բացի Վանաձորից ջրազրկվել են նաև Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղեր:

թեգերը:
ջրագիծ, Վանաձոր, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ