06:39 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Տեսանյութեր

Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգը վրացի երգիչն իր մայրենի լեզվով է ներկայացրել

Ստանալ կարճ հղումը
31410

Վրացերեն տարբերակում Աշոտյանի երգի իմաստային գաղափարը պահպանված է, սակայն չկան քաղաքական ենթատեքստեր։

Վրացի երգիչ Բաչո Ռամիշվիլին YouTube–յան իր ալիքում ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգի վրացերեն տարբերակը։

Ռամիշվիլին երգի այս տարբերակում պատմում է, թե ինչ թանկ է իր համար ընկերը։ Աշոտյանի երգի իմաստային գաղափարը պահպանված է, բայց քաղաքական ենթատեքստ չկա։

«Ուզում եմ երգել մեր ընկերության մասին, որը պատմում է մեր փոխըմբռնման մասին։ Սիրով եմ նայում իմ կյանքի այդ շրջանին. ես երբեք չեմ կորցնի իմ եղբորը»,– ասում է Ռամիշվիլին իր երգում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի երգը հիթ էր դարձել Facebook–ի հայկական տիրույթում։

Աշոտյանն իր հեղինակած «Իմ լավ ընկերը» երգում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանի հետ։

ՀՀԿ–ն քեֆ է անում. Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ընդունում երիտասարդներից. տեսանյութեր

Ըստ թեմայի

Մարգարիտա Սիմոնյանի սկեսուրը «Դլե յաման» է երգում. տեսանյութ
Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում
Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, Արմեն Աշոտյան, երգիչ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ