05:34 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Տեսանյութեր

Ինչպես է ավտոմեքենան Երևանում վրաերթի ենթարկում տղամարդկանց. տեսանյութ (18+)

Ստանալ կարճ հղումը
448 0 0

Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է տեղի ունեցել սարսափելի դեպքը։ Կադրերում երևում է, որ տղամարդիկ անցնում են հետիոտների համար չնախատեսված հատվածով, և այդ պահին ավտոմեքենան հարվածում է նրանց։

Երևանի Պարոնյան փողոցում երեկ տեղի ունեցած վրաերթի կադրերն այսօր հայտնվել են համացանցում։ Shamshyan.com–ի հրապարակած տեսանյութում երևում է 2 տղամարդկանց վրաերթի ենթարկելու պահը։

Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրվող հատվածով, ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նրանց։

Տղամարդկանցից մեկը տեղում մահացել է (ոստիկանները նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքին), իսկ մյուս հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու այնտեղ մահացել։

Ըստ կայքի` վարորդը դեպքի վայրից չէր փախել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, բայց վթարից հետո նրա ինքնազգացողությունը նույնպես վատացել էր, և վարորդը տեղափոխել էր հիվանդանոց: Մինչ այդ նա ենթարկվել էր սթափության փորձաքննության: Պարզվել էր, որ մեքենան վարելիս սթափ է եղել:

Ստեփանավանում երկու կանանց վրաերթի և ողբերգական մահվան տեսանյութը. 18+

Ըստ թեմայի

Երևանում թալանել են դատավորի «Լեքսուս» ավտոմեքենան
Ողբերգական դեպք Դիլիջանում. երիտասարդ զույգի դիեր են հայտնաբերել
Չարենցավանի քաղաքապետի կինը վթարի է ենթարկվել
թեգերը:
տեսանյութ, Վրաերթ, Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ