04:01 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Տեսանյութեր

Ի՞նչ կտա յարխուշտայի փառատոնը մեզ. Գինոսյանը` Փաշինյանի մոտ կայացված որոշման մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (187)
259610

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Sputniuk Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում կայանալիք յարխուշտայի փառատոնին և ռազմապարերի առաձնահատկություններին։

Գագիկ Գինոսյանի կարծիքով`ողջունելի է ցանկացած երևույթ, որն անմիջական կապ ունի ազգային մշակույթի, առավել ևս ռազմապարերի հետ։ Ըստ այդմ` ՊՆ–ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում ռազմապարն ընդգրկված է նաև ՀՀ ռազմական ինստիտուտում դասավանդվող առարկաների ցանկում։ Այն հետագայում կներմուծվի նաև բանակային զորամասերում։

«Ռազմապարը պատահական չի ստեղծվել և միշտ եղել է անպարտելիության ոգու խորհրդանիշը։ Ամեն մեկն այդ պարի մեջ նետվելով իրեն զգում է անպարտելի»,– ասաց մշակույթի վաստակավոր գործիչը։

Յարխուշտա ենք պարելու. Փաշինյանն ասաց` երբ և որտեղ. տեսանյութ

Գինոսյանի փոխանցմամբ` յարխուշտան մեծապես օգնել է նաև արցախյան հերոսամարտի մասնակիցներին, որովհետև հրաբորբ իրադարձությունների ժամանակ ռազմապարն ուղղակի անփոխարինելի մշակույթ է։

Նա նշեց նաև, որ մարդիկ իմացել են փառատոնի մասին և արդեն գալիս են յարխուշտա սովորելու։

Յարխուշտայի փառատոն` Հայաստանում. ինչու պետք է այն կազմակերպվի պասիվ սեզոնին

Նշենք, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ որոշվել է ամեն տարի հունիսի 13–ին ավանդաբար անցկացնել յարխուշտայի փառատոն։ Այս տարի այն տեղի կունենա Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում, որն առավելապես բնակեցված է սասունցիներով։

թեմա:
Sputnik զրույց (187)

Ըստ թեմայի

Գինոսյան. «Յարխուշտան մեզ մեծապես օգնել է, հատկապես Արցախյան հերոսամարտում»
Հայաստանն ընդգրկվել է զբոսաշրջային աճ ունեցող լավագույն 20 երկրների ցանկում. UNWTO
«Ուզում եմ թնդացնել դահլիճը». փոքրիկ Արեգն ապշեցրել է բոլորին իր յարխուշտայով
թեգերը:
Գագիկ Գինոսյան, Յարխուշտայի փառատոն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ