03:38 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Տեսանյութեր

«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (187)
172 0 0

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, «Այո»-ի շտաբի ներկայացուցիչ Արմեն Փամբուխչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և «Այո»-ի շտաբի կազմակերպչական աշխատանքների մասին։

Արմեն Փամբուխչյանի գնահատմամբ` իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում և պատրաստ են քաղաքացիներին իրենց տեսակետներն ու պարզաբանումները բաց կերպով ներկայացնել` ակնկալելով բոլորի ակտիվ «Այո» ձայները։

«Հանրաքավեն քաղաքական գործընթաց է` անկախ այն հանգամանքից, թե հակառակ կողմում ինչ մասնագիտության տեր մարդիկ են համախմբվել։ Սա քաղաքականից բացի, լուծում է նաև իրավական խնդիր, և հենց դրա հետ կապված է եղել մեր նախաձեռնությունը` գնալ հանրաքվեի և այս տարբերակով փոփոխել Սահմանադրության համապատասխան հոդվածը»,– նշում է «Այո»–ի շտաբի ներկայացուցիչը։

Արմեն Փամբուխչյանի տեղեկացմամբ` իրենք ակտիվ քարոզարշավի և քաղաքացիների հետ անմիջական հանդիպումների միջոցով պատրաստվում են պատասխանել հակառակորդ ճամբարի կամ ճամբարների ներկայացուցիչներին։ Ըստ այդմ` «Այո»-ի շտաբի ներկայացուցիչների միակ գործառույթը լինելու է քաղաքացիների հետ ուղիղ զրույցը, ինչն ուղիղ ժողովրդավարության հաստատման ամենաճիշտ ճանապարհն է։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Կառավարությունը ֆինանսավորեց հանրաքվեն. մոտ 3 ու կես մլրդ դրամի մեծ մասն աշխատավարձերն են

Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին։ Դրանից հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Արմեն Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 7 անդամները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը:

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ի ժամը 24։00–ին։

թեմա:
Sputnik զրույց (187)

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը
Շարմազանով. «ՍԴ–ի դեմ գործընթացն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա»
«Ձեզ էլ կարող են Քենեդու սպանության մեջ մեղադրել». ՍԴ դատավորը չի ընդունում մեղադրանքները
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, հանրաքվե, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ