22:32 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսանյութեր

Եթե ներդրողների քմահաճույքներով շարժվենք, դեֆորմացիայի գործընթացը կշարունակվի. Մինասյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (187)
140 0 0

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների մասին, անդրադարձել մայրաքաղաքում թաղամասերի վերակառուցմանն ու ճարտարապետական լուծումներին։ 

Մկրտիչ Մինասյանին մտահոգում է այն հանգամանքը, որ վերջին շրջանում մայրաքաղաքը բավականին դեֆորմացվեց։ Ըստ նրա` պատճառն այն է, որ չեն պահպանվել քաղաքաշինության և համակեցության տարրական նորմերը։

«Պատուհանները հանել են, շենքը փլվել է». ոչ միայն ամրացնել, այլև ջերմացնել ու ներկել

«Ես իհարկե կողմ եմ իրականացվող բարեփոխումներին, բայց եթե նորից անտեսենք նորմերը, մոտեցումներն ու սկզբունքները, տուրք տալով ներդրողների քմահաճույքներին, դեֆորմացիայի գործընթացը կշարունակվի։ Պետք է ասել, որ մեզ մոտ քաղաքաշինական դեֆորմացիան տեղի ունեցավ ֆինանսական հոսքերի պարտադրումով»,–նշում է մասնագետը։ 

Մկրտիչ Մինասյանի բնորոշմամբ` Երևանում նույնիսկ թաշկինակի չափ ազատ տեղում խցկեցին հսկա շենքեր` աղճատելով ճարտարապետական ընդհանուր ֆոնը։ Ճարտարապետների պալատի նախագահը ցավով արձանագրում է, որ գործընթացը դեռ շարունակվում է։ 

Բարձր է հատկապես նորակառույց շենքերի պահանջարկը. Էդուարդ Ապրիյան

«Կան քաղաքներ, որոնք պահպանում են իրենց միջուկը, որն արժեք է ներկայացնում, իսկ մենք անում ենք հակառակը։ Այդպես ներդրումների անվան տակ վերացվեցին «Սևան» հյուրանոցը, «Երիտասարդական պալատը», խեղվեց Փակ շուկան։ Նման օրինակները շատ են»,– նշում է մասնագետը։

Մկրտիչ Մինասյանի համոզմամբ`պետք է գնահատել քաղաքը, արժեք ներկայացնող շինությունները, այլ ոչ թե հաշվի նստել ներդնողների կամայական ցանկությունների հետ։

Ազգային ավիափոխադրողի հարցն ու ԵՄ–ի հետ պայմանագիրը. ի՞նչն է խանգարում մեր քաղավիացիային

թեմա:
Sputnik զրույց (187)

Ըստ թեմայի

Պատվիրատո՞ւ կա. Դադասյանը զարմացած է թատրոնի շենքի շուրջ բարձրացված աղմուկից
Հովսեփյան. «Արամի 23 շենքի ամրակայման հարցում ընտրվել է իտալացի մասնագետների նախագիծը»
Նախկին վարչապետի տան` 3-4 հարկանի շենքի բարձրությամբ պատնեշը բողոքի ալիք է բարձրացրել
թեգերը:
տեսանյութ, Հայաստան, Ներդրում, Երևան, Մկրտիչ Մինասյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ