03:24 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տեսանյութեր

Թեղենիքում վռնդել են Ուտիս տատին. Հայաստանում վերակենդանացնում են Բարեկենդանի ծեսը

Ստանալ կարճ հղումը
20310

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում սարից ցած են նետել խորհրդանշական Ուտիս տատին։ Ժողովրդական ավանդույթի համաձայն` հավատացյալ ժողովուրդն այսպես է պատրաստվում 40-օրյա պահքին։

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում այսօր նշել են հայկական ժողովրդական ամենասիրված տոներից մեկը` Բարեկենդանը։ Ժողովրդական տոնախմբությանը կազմակերպիչներն ու մասնակիցները վերհիշել են ազգային տոնի բոլոր սովորույթները, պատրաստել ծիսական տիկնիկներ, կատարել ազգային երգեր ու պարեր։

Տոնակատարության ժամանակ երիտասարդները Ուտիս տատի խորհրդանշանակ տիկնիկն են պատրաստել, իսկ տոնական օրվա ավարտին այն նետել են սարի գագաթից։

«Ուտիս տատը շերեփը ձեռքին ամբողջ օրը ճաշ է եփում։ Նա շատ է երես տալիս երեխաներին, նրանց շատակեր է մեծացնում»,– գյուղի եկեղեցու բակում հավաքվածներին բացատրել է կազմակերպիչներից մեկը։

Ուտիս տատի տիկնիկը պատրաստելու մասին գրել է Պերճ Պռոշյանը։ Ըստ նրա` Աշտարակում ժողովուրդն Ուտիս տատի տիկնիկ էր պատրաստում, իսկ երիտասարդներն այն տանում, սարից ցած էին նետում, վռնդում էին` ասելով. «Ուտիս տա՛տ, քո ժամանակն ավարտվել է, հիմա Պաս պապի ժամանակն է»։

Ինչու էին հայերը երեխային բարուրում հողով և պորտալարը թաղում բակում. հայկական ավանդույթներ

Նախնյաց ավանդույթի համաձայն` Թեղենիքի երիտասարդներն էլ այսօր վերցրին Ուտիս տատի տիկնիկն ու գլորեցին իրենց գյուղի բարձունքից։

Ուտիս տատի կերպարին ժողովուրդը հակադրել է խստաբարո Պաս պապի կամ Ակլատիզի կերպարը։ Պաս պապն իր խիստ հայացքով 7 շաբաթ շարունակ հսկում էր, որ տանը բոլորը պաս ու ժուժկալություն պահեն։

«Կէան» կրթամշակութային կենտրոնն այս նախաձեռնությամբ փորձում է վերակենդանացնել ավելի քան 100 տարի առաջ հայաստանցիների կենցաղից դուրս է մղված գեղեցիկ ծիսակարգերը։

Ըստ ավանդույթի` Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Պաս պապը` արական տիրապետության և Պաս օրերի շրջանը:

Սուրբ Հարության (Զատկի) տոնին նախորդող մեծ պահքը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով կմեկնարկի երկուշաբթի օրվանից` փետրվարի 24-ից։

Հայկական ավանդական հարսանիք. ինչու էին հնում հայուհիները կարմիր ու կանաչ հագնում

Ըստ թեմայի

«Ամենալավ բարձը մաքուր խիղճն է». ինչ են հուշում հին հայկական ավանդույթները
Յարխուշտա ենք պարելու. Փաշինյանն ասաց` երբ և որտեղ. տեսանյութ
Հարսանիքներ քոչարիի, թե՞ թուրքականի տակ. ռաբիսը ստվերում է հին հայկական ավանդույթները
թեգերը:
տեսանյութ, Բարեկենդան, Կոտայք, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ