04:24 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Տեսանյութեր

Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը երգել են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
1221 0 0

Արմեն Աշոտյանի երգը հնչել է ՀՀ արդարադատության նախկին նախարարի հարսանիքի ժամանակ։ Շարմազանովն էլ լուսանկար է հրապարակել ռեստորանից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի հետ երգում հյուրերի համար։

Ընկերության մասին երգի հեղինակը Արմեն Աշոտյանն է։ Այն ձայնագրվել է «Արդինի» ստուդիայում։ Երգի պրոդյուսերն էլ Արման Սահակյանն է, որը վաղուց է զբաղվում երգահան Աշոտյանի «պրոդյուսինգով»։

Հարսանեկան խնջույքից լուսանկար է հրապարակել նաև Շարմազանովը։ «Հայեր ջան, քեֆ ենք անում»,– լուսանկարին կից գրել է նա։

Ավելի ուշ Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղադրեց իրենց երգի տեսանյութը՝ կից գրելով. «Մեկ է, արդեն տարածվել է, գոնե ամբողջականը գնա։ Նորից շնորհավոր, ընկերներ ջան»:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի ու Արշակ Մնացականյանի հարսանիքն անցկացվել է հայկական ավանդույթներով։ Ավելի վաղ տեսանյութ էինք հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են հյուրերը նախ տանը բարեմաղթանքներ հղում նորապսակներին, հետո հարսն ու փեսան նկարվում են ռոմանտիկ միջավայրում, պսակադրվում Սուրբ Գայանե եկեղեցում և պարում ռեստորանում։

Ինչպես «ինտերնացիոնալ» հարսանիքի ժամանակ հայկական քոչարին հաղթեց այլ պարերին. տեսանյութ

Հայտնի է, որ Արփինեն և Արշակը առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են անցյալ տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։

Արփինե Հովհաննիսյանը 36 տարեկան է դարձել անցած տարվա դեկտեմբերի 4-ին, որից հետո նրանք հայտարարել են, որ հանդիպում են միմյանց հետ։

Այսպիսի հարսանիքը հաստատ չես մոռանա. ազդեցիկ լուսանկարներ

Ըստ թեմայի

«Կարծում էիր՝ չգիտեի». փեսան հարսանիքի ժամանակ պատժել է դավաճան հարսին. տեսանյութ
Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ
Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում
թեգերը:
հարսանիք, Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ