20:56 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տեսանյութեր

Սոնա Աղեկյանն ԱԺ ամբիոնը «մաքրեց» տրանսգենդերի «պղծություններից». տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
362 0 0

Երևանի ավագանու նախկին անդամն ԱԺ–ում խունկ է այրել։ Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը դահլիճ է հրավիրել անվտանգության աշխատակիցներին։

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, որին Հայաստանում հիշում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար տարած կոյուղաջրով, այսօր մեկ այլ սենսացիոն նախաձեռնության հեղինակ դարձավ։ Նա ԱԺ ամբիոնում իր ելույթի ժամանակ խունկ վառեց։

«Մենք մեր Սահմանադրական դատարանը վերացնում ենք և մտցնում ենք դատավորներ, որոնք կառավարելի են, սնվում են սորոսական հիմնադրամներից, հանդիսանում են սորոսական բաց հասարակության անդամներ»,– դատական բարեփոխումների հարցով ԱԺ–ում ընթացող լսումների ժամանակ իր ելույթում ասաց Աղեկյանը` հիշեցնելով, որ 1 տարի առաջ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր հանդիսացող անձնավորությունը ելույթ էր ունենում, իսկ ներկաներից որևէ մեկը չէր փորձում նրան հեռացնել, իր խոսքով` բարձրագույն ամբիոնից։

Այս խոսքերի ընթացքում Աղեկյանն իր զգեստի գրպաններից հանեց կրակայրիչն ու փոքրիկ խնկամանը, դրեց ԱԺ ամբիոնի վրա և վառեց խունկը։

Տեսնելով դա` ԱԺ լսումները վարող Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դահլիճ կանչեց անվտանգության աշխատակիցներին։

«Ես խնդրում եմ դադարեցնել, դուք խախտում եք հակահրդեհային կանոնները»,– ասաց նա։

«Քանի որ իմ երկրում ԱԺ ամբիոնն այս պահին պղծված է, ես հիմա այստեղ խնկարկում եմ անում և ԱԺ ամբիոնը մաքրում եմ այն բոլոր պղծություններից, որը կատարել է այստեղ տրանսգենդեր կոչվող անձը»,– ասաց Աղեկյանը` շարունակելով խնկարկումը և հայտարարելով, որ ինքը պահպանում է հակահրդեհային բոլոր կանոնները։

Հիշեցնենք` անցյալ տարի մարտին Ազգային ժողովում արտասովոր դեպք գրանցվեց։ Մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը և հայտարարեց, որ ինքը տրանսգենդեր է:

 

Ըստ թեմայի

Ծնվելու պահին ո՞նց կարող է սեռը հայտնի չլինել. ԱԺ–ում հիշեցին նաև վարչապետի անունը
«Ծնող N1 ու N2-ն անթույլատրելի են». հայ գործիչները` Պուտինի որոշման մասին
Երևանում տրանսգենդերները ծեծել են իրար
թեգերը:
Սոնա Աղեկյան, տրանսգենդեր, ԱԺ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ