22:18 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսանյութեր

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այսուհետ կներկայանա նոր գործիքներով

Ստանալ կարճ հղումը
ԱրտԲոքս (117)
42510

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը և փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը Sputinik Արմենիայի եթերում խոսել են երաժշտական նոր գործիքների համալրման և կամերային երաժշտության տարածման նոր հեռանկարների մասին։

Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն այս տարվա ընթացքում ձեռք կբերի ճապոնական Yamaha ապրանքանիշի երաժշտական գործիքներ, այդ թվում՝ ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ և այլ հարվածային գործիքներ։

ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը վստահ է, որ նոր գործիքների համալրումը հնարավորություն կտա էլ ավելի բարձրակարգ երաժիշտների հրավիրել և բարձրակարգ երգացանկ ընտրել:

«Հուսով ենք՝ նման իրադարձությունները և համագործակցությունները շարունակական բնույթ կկրեն, ինչպես և շարունակական են մեր ջանքերը կամերային արվեստի հետագա զարգացման ոլորտում»,- ասաց նա։

Նշենք, որ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը կամերային երաժշտական կենտրոնին գործիքներ տրամադրելու մասին պայմանագիր են ստորագրել:

Դրամաշնորհը տրամադրվել է «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով։

թեմա:
ԱրտԲոքս (117)

Ըստ թեմայի

«Սեղանային մշակույթն» իրեն սպառել է. ո՞ր թանգարաններն ու թատրոնները կաշխատեն տոն օրերին
Գիժ ելույթներ, տարօրինակ ձայներ դահլիճից. ինչ է սպասվում Արտո Թունջբոյաջյանի համերգին
Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը
24 տարեկանում նրա գործը օպերային բեմ բարձրացավ, բայց նա հեռացավ հայրենիքից. ինչո՞ւ
թեգերը:
երաժշտական գործիքներ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ